Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԶՊՄԿ-ն սկսում է ընկերության համապարփակ թվայնացման նոր գործընթաց

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության թվայնացման գծով տնօրեն Սադեկ Ազիմովի հետ:

Սադեկ Ազիմովն արմատներով Ուզբեկստանից է, ծնվել և մեծացել է Ռուսաստանում։ ՏՏ ոլորտի առաջատար մասնագետներից է տարածաշրջանում։

Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ՏՏ ֆակուլտետը, ստացել բակալավրի և մագիստրոսի կոչումներ, այնուհետև ուսումը շարունակել Մադրիդում, ունի MBA կոչում IE բիզնես դպրոցից:

Իր կարիերայի ընթացքում աշխատել է խոշորագույն ռուսական օդանավակայանների հոլդինգի թվային վերափոխման խոշոր նախագծերում, կազմակերպել է ՏՏ բաժին` «Գազպրոմնեֆտի» նոր կազմավորված ոչ ստանդարտ դուստր ձեռնարկությունում:

BNP Paribas Cardiff Russia-ի համար քաղաքականությունների թողարկման և վաճառքի ավտոմատացման համակարգ է իրացրել, աշխատել է «Սբերբանկի» մեդիա ակտիվների կառավարման համապարփակ լուծման վրա, կառավարել է նախագիծը՝ նախավաճառքի փուլից մինչև հաճախորդի կողմից ընդունումը:

- Պարոն Ազիմով, շնորհակալ ենք մեզ ժամանակ տրամադրելու համար, պատմեք Ձեր մասին, նախ՝ որտեղի՞ց եք Դուք:

- Ես էթնիկ ուզբեկ եմ, ծնվել եմ Մոսկվայում, որտեղ ավարտել եմ միջնակարգ դպրոցն ու համալսարանը, այնտեղ եմ ձևավորվել, հասունացել որպես մարդ և մասնագետ։

Աշխատանքային գործունեությունս սկսել եմ անմիջապես ուսումնառությունից հետո: Աշխատել եմ Սիբիրում, Կամչատկայում, որտեղ ավտոմատացրել ենք էներգետիկ համակարգը։ Աշխատել եմ Չելյաբինսկում։ Մեծամասամբ աշխատել եմ Ռուսաստանի տարբեր շրջաններում։

- Մենք գիտենք, որ ներկայումս ԶՊՄԿ-ում իրականացվում է թվայնացման ծրագիր։ Իսկ Դուք ղեկավարում եք նախագիծը՝ թվայնացման գծով գլխավոր տնօրենի տեղակալի կարգավիճակում։ Ի՞նչ է գործընթացների թվայնացումը և ի՞նչ օգուտներ կտա այն:

- Թվայնացումը տարբեր «ձեռքերով» արվող գործառնությունների փոխանցումն է թվային ձևի: Եթե նախկինում մենք տվյալները պահում էինք փաստաթղթերի վրա, հիշողության մեջ, ապա այժմ ստեղծվում է ընդհանուր պահեստային տարածք։ Աշխատակիցների  համար ստեղծվում է միասնական թվային հարթակ, տվյալների կառավարման թափանցիկ մեխանիզմ, որի միջոցով կարելի է հասկանալ ամբողջ գործընթացը: Համակարգն ընդհանուր պատկերացում կտա, թե ինչ որոշումներ պետք է կայացվեն. անհրաժե՞շտ են արդյոք նոր մեքենաներ, սարքավորումներ կամ տեխնոլոգիայի փոփոխություն և այլն: Սա առաջին փաստարկն է, թե ինչու է անհրաժեշտ թվայնացումը։

Իսկ երկրորդ փաստարկն այն է, որ այս ամենի հետևանքով աշխատանքն ավելի արդյունավետ է դառնում։

- Ծանոթացրեք, խնդրեմ, ընթացիկ նախագծերին, ապագայի պլաններին՝ հնարավորինս հանգամանալից:

- ԶՊՄԿ ղեկավարությունը ցանկություն է հայտնել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ապահովել ընկերության արդյունավետ և կայուն զարգացումը։ Այս փուլը ներառում է ներկայումս առկա գործընթացները հասկանալը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը՝ ընդհանուր արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Թվային տեխնոլոգիաների օգնությամբ կատարվում է ավտոմատ պլանավորում. կարելի է շատ արագ  հասկանալ, թե որքանով են արդյունավետ աշխատանքները, համարժեք պլանավորել արտադրությունը և ճշգրիտ կառավարել այն։ Վերոնշյալը վերաբերում է արտադրական բոլոր ոլորտներին:

Թվային փոխակերպում- ասել է թե՝ առանձին համակարգերից մեկ ընդհանրական համակարգի ստեղծում, ողջ ձեռնարկությունում շրջանառվող տվյալների հոսքի ընդհանուր քարտեզի ստեղծում՝ արդյունավետության բարձրացման նպատակով։

Ընկերությունում կան շատ պատասխանատու և հմուտ մասնագետներ, ովքեր իրենց ոլորտի՝ իրենց հատվածի գիտակ են: Մեր խնդիրն է` նրանց հետ միասին մշակել ճարտարապետական լուծումներ, որոնց շնորհիվ բոլոր օղակները փոխկապակցված կլինեն։

- Ինչո՞ւ են ընդհանրապես անհրաժեշտ ՏՏ ճարտարապետները…

- Ոչ վաղ անցյալում մարդն աշխատում էր համակարգչով, և բարդ ինտեգրացիաներ չէին լինում այն պատճառով, որ ՏՏ-ն ընդամենը մեխանիզմ էր՝ միմյանց հետ չառնչվող աղյուսակներում տվյալները մուտքագրելու համար: Ժամանակակից կյանքը շատ ավելի մոտ է տեխնոլոգիաներին: Մեր հիմնական նպատակն է նվազագույնի հասցնել ձեռքի աշխատանքը, կատարել ճիշտ հաշվարկներ. վերահաշվարկել սխալներն ու ռիսկերը, արդյունքում` աշխատանքի  կայուն գործընթաց:

- Կարո՞ղ եք արդյոք ասել` որքա՞ն ժամանակ կպահանջվի տեսանելի արդյունք ունենալու համար:

- Մենք մշակել ենք ծրագիր, ըստ որի մինչև տարեվերջ կհաստատվեն վերջնական ճարտարապետական լուծումները՝ իրականացման ժամկետներով։ Սակայն զուգահեռաբար կիրականացնենք նախագծերի մի մասը՝ արագացնելով ժամանակացույցը, բայց համատեղելիության սկզբունքը պահպանելով: Այսինքն՝ նախագծերի մի մասը հիմա է սկսվում:

- Պարոն Ազիմով, իսկ  նախկինում եղե՞լ եք Հայաստանում։

- Հայաստանում առաջին անգամ եմ, բայց, ինչպես գիտեք, Ուզբեկստանում մեծ թվով հայեր են ապրում, եւ իմ ընտանիքի անդամների շրջանում շատ են հայերը, ու նրանց մասին միշտ դրական արձագանք եմ լսել մերձավորներիցս։ Թեեւ շատ եմ ճանապարհորդել ու աշխատել նախկին ԽՍՀՄ երկրներում, բայց առաջին անգամ եմ Հայաստանում, և ասեմ` ինձ շատ դուր եկավ Հայաստանը։ Հատկապես հիացած եմ Սյունիքի գեղեցկությամբ՝ բնությունը, ճարտարապետությունը, մշակութային կոթողները... Գիտեմ՝ դեռ շատ բան ունեմ տեսնելու: Շատ հարմարավետ եմ զգում ինձ այստեղ:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված Ձեր հարմարավետությունը  Հայաստանում։

- Դե, բնականաբար, ավելի շատ մարդկանցով է պայմանավորված: Ես և մեր աշխատանքային թիմը միտված ենք դրական արդյունք ստանալուն ու քրտնաջան աշխատում ենք։ Հայաստանը, ինչպես գիտեք, առաջադեմ երկիր է ՏՏ ոլորտում։ Ռուսաստանում՝ այս ոլորտի ծանոթներիս ու ընկերներիս մեջ կան հրաշալի հայ մասնագետներ: Եվ երբ համաձայնեցի ստանձնել այս աշխատանքը, միանգամայն վստահ էի՝ Հայաստանում կան լավ մասնագետներ, իմ խնդիրն է արդյունավետ աշխատել տեղացի մասնագետների հետ և հասնել տեսանելի արդյունքի։ Թիմն այստեղ ընկերասեր է, պրոֆեսիոնալ, ինչը կարևոր գրավականներից է: Եվ, իհարկե, դեռ վաղ է ամփոփել, բայց գիտեմ, որ մենք` համատեղ, լավ արդյունք ենք ունենալու։

Հարցազրույցը՝

Լիլիթ Իսրայելյանի

Ավելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել Հայաստան