Հայկական աշխարհի սահմանը Սերժ Սարգսյանը թողել է Արաքսի ափին, որտեղ հայ զինվորն էր կանգնած Արցախում. Շարմազանով
ԲԼՈԳԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սերժ Սարգսյանի ժամանակ հայ զինվորը կանգնած էր Արցախում՝Արաքսի ափին,բայց Նիկոլն ուրացավ եւ «Մասիս հորը»,եւ «Արաքս մորը»։
2017-ի Երեւանու ավագանու ընտրությունների «Ելք» դաշինքի քարոզարշավին Նիկոլն ու իր թիմը երգում էին «Իմ Մասիս հորով, իմ Արաքս մորով»։
Բայց այսօր նա ուրացել է և՛ իր «հայր Մասիսին», և՛ իր «մայր Արաքսին»։
Հայկական աշխարհի սահմանը Սերժ Սարգսյանը թողել է Արաքսի ափին, որտեղ հայ զինվորն էր կանգնած Արցախում, նա դավաճանեց, դա թողեց թուրքերին: Մասիս հոր վերաբերյալ էլ ասաց՝ մենք իր հետ ի՞նչ կապ ունենք: Մենք բարոյական, արժեքային ճգնաժամի մեջ ենք՝ որպես հասարակություն, և Աստված մեզ դրա համար է պատժում:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



