Հենց հիմա Կոռնիձորում ենք, մեր դիմացը ոստիկանները փակել են, չեն թողնում անցնել. ազատամարտիկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պատերազմի մասնակից ազատամարտիկները, որոնք երեկ հավաքվել էին Հանրապետության հրապարակում, արդեն հասել են Կոռնիձոր, սակայն ինչպես նրանք են ասում ոստիկաները փակել են ճանապարհը, թույլ չեն տալիս անցնել:
«Հենց հիմա Կոռնիձորում ենք, մեր դիմացը ոստիկանները փակել են ու չեն թողնում անցնել»,- ասաց ազատամարտիկներից մեկը, ով տեսնայութ է հրապարակել և ներկայացրել իրավիճակը:
«Բոլորս էլ ծառայել ենք, լավ գիտենք՝ ինչու ենք եկել այստեղ: Մեզ մարդիկ են պետք, ովքեր կգան, մեզ կօգնեն: Չգիտեմ՝ ինչքան ենք այստեղ մնալու, բայց եկել ենք մի բանի համար, որ սնունդը մտցնենք Արցախ:
Կոչ ենք անում, որ Սյունիքում գտնվող բոլոր մարդիկ միանան մեզ: Ով հայ է, ով կռվել է, միացե՛ք»,- ասվում է տեսանյութում:



