Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հերթական հարձակումն է կանխվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կանխել է անօդաչու թռչող սարքերով Մոսկվայի մարզում Կիևի հարձակման փորձը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունը նշել է, որ ԱԹՍ-ները ոչնչացվել են։
«Այս գիշեր Մոսկվայի մարզի տարածքի երկնքում կանխվել է Կիևի վարչակարգի փորձը՝ ահաբեկչական գործողություն իրականացնել անօդաչու թռչող սարքերով։ ՀՕՊ համակարգերի միջոցով ոչնչացվել է երկու ԱԹՍ», - գրված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Գերատեսչությունում հավելել են, որ միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էր հայտնել լույս օգոստոսի 9-ի գիշերը երկու անօդաչուների հարձակման փորձի մասին։ Նա նշել էր, որ հակաօդային պաշտպանության համակարգերն ԱԹՍ-ները խոցել են Դոմոդեդովոյի և Օդինցովոյի շրջանի Մինսկի մայրուղու հատվածում։
Վերջին ամիսներին ռուսական կողմը հաճախ է հաղորդում Մոսկվայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումները կանխելու մասին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



