Միջազգային կոալիցիան Մոսուլում ոչնչացրել է ԻՊ-ի ֆինանսական միջոցների պահեստարանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հունվարի 11-ին Իրաքի Մոսուլ քաղաքում ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության փողերի պահեստարանը: Այդ մասին, հաղորդել է Daily Sabah-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մի աշխատակցի:
«Մեր գնահատումների համաձայն՝ վնասը կազմել է միլիոնավոր դոլարներ: Այդ միջոցներն ստացվել էին անօրինական ճանապարհով՝ ի հաշիվ կողոպուտների, շորթումների, ինչպես նաեւ նավթային գործարքների»,- նշել է պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը:
Հրատարակությունը գրում է, որ շրջանը, որտեղ գտնվում էր պահեստարանը, ռմբակոծվել է 900 կիլոգրամանոց ռումբերով:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
4
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



