Մեր այսօրվա իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտություն է հանրության հետ անմիջական ու առերես աշխատանքը
ԲԼՈԳԱնժելա Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հերթական անգամ անդրադարձել է «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին ու նրա` վերջին շրջանի ակտիվությանը: Նախ, խորապես շնորհակալ ենք կուսակցության ու անձամբ Վահե Հակոբյանի հանդեպ ունեցած սրտացավության ու ուշադրության համար:
Այնուամենայնիվ, միշտ չէ ու ամեն բան չէ, որ ենթակա է լուսաբանման ու հանրայնացման (կամ ուղղակի փիարի): Մեր այսօրվա իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտություն է հանրության հետ անմիջական ու առերես աշխատանքը: Սա ի գիտություն:
Իսկ ինչ վերաբերում է «Կարմիր գրքին», Հայաստանում հիմա մի Կարմիր գիրք կա ակտուալ. դրանում բոլոր նրանք են, ովքեր ուղղակի կամ անուղղակի ձևով չեն մտել այս իշխանության հետ գործակցության մեջ, և եթե դա մեր մասով հասկանալի է դարձել բոլորին ու «Ժողովուրդ» օրաթերթն այդ Կարմիր գիրքը նկատի ունի, դա միայն պատվաբեր է: Իսկ մեր հետագա անելիքների մասին հանրությունը կտեղեկացվի ժամանակին ու տեղին, անհոգ եղեք:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



