Վրաստանում՝ աղետի գոտում, ծառայության ժամանակ ոստիկան է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Ամբրոլաուրիի շրջանային բաժնի հետաքննիչ Միրիան Ճելիձեն, ով աշխատում էր Շովիում, մահացել է։ Տեղեկությունը տարածում է գործակալության մամուլի ծառայությունը, փոխանցում է Aliq.ge-ն։
Ըստ առկա վարկածի՝ 50-ից ցածր տարիքի ոստիկանի մահը կապված է սրտի կաթվածի հետ։
«Ոստիկանության մայորը Օնի մունիցիպալիտետում իր պարտականություններն էր կատարում, բնական աղետի գոտում փրկարարական միջոցառումների շրջանակում պաշտպանում էր հասարակական կարգը, երբ կորցրել է գիտակցությունը և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Արևմտյան Վրաստանի Ռաճայի բարձր լեռնային շրջանում սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



