250 միլիոն դոլար` 2016-ի ծրագրերին
ԲԼՈԳՄարինա Ներսեսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արտքաին շուկաներից` մասնավորապես ՀԲ-ից ֆինանսավորվող ծրագրերի իրականացումը կարևոր է ոչ միայն տնտեսության աշխուժացման, այլ նաև արտարժույթի ներհոսքի տեսանկյունից: Վերը նշվածը հաշվի առնելով` շատ կարևոր է օրերս Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ խոսքը առ այն, որ նախորդ 18 ամիսների ընթացքում Համաշխարհային բանկը հավանություն է տվել շուրջ 250 միլիոն դոլարի նոր ծրագրերի իրականացմանը Հայաստանում, և այս տարին այդ ծրագրերի իրականացման տարին է:
Հատկանշական է, որ Համաշխարհային բանկի ուշադրության կենտրոնում են ծրագրեր, որոնք օգնում են Հայաստանի Հանրապետությանը լավագույնս օգտագործել սեփական տնտեսական ներուժը: գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր տնտեսության հզորություն հիմնված է առաջին հերթին դրա սեփական պաշարների լավագույն օգտագործման վրա:
Հարկ է նշել նաև, որ Լորա Բեյլին հատկապես կարևորել է 2016-ին Հայաստանում նոր հարկային օրենսգրքի ընդունումը, որը կօգնի գործարարներին ավելի պարզ հասկանալ կառավարության հարկային քաղաքականությունը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



