Արսենալը՝ Անգլիայի սուպերգավաթակիր
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայի Սուպերգավաթը այսօր՝ օգոստոսի 6-ին, «Ուեմբլի» մարզադաշտում վիճարկում էին «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»։
Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։ Հանդիպման հաշիվը բացվեց միայն77-րդ րոպեին․ Դե Բրյույնեի փոխանցումից հետո աչքի ընկավ Պալմերը, որը դաշտ էր դուրս եկել Հոլանդի փոխարեն։
Հանդիպման վերջնամասում՝ ավելացված 11-րդ րոպեին, լոնդոնցիների ֆուտբոլիստ Լեանդրո Տրոսարդը կարողացավ հավասարեցնել հաշիվն ու խաղը տեղափոխել 11-մետրանոց հարվածաշարի, որտեղ էլ ավելի ամուր էին Արտետայի սաների նյարդերը։
«Զինագործները» նվաճեցին իրենց պատմության 17-րդ սուպերգավաթը: Այս ցուցանիշը երկրորդն է անգլիական բոլոր ակումբների մեջ՝ առջևում միայն «Մանչեսթեր Յունայթեդն» է՝ 21 գավաթով։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



