Կրասնոդարի երկրամասում հրդեհվել է էլեվատորի պահեստային շենքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրասնոդարի երկրամասի Նովոպոկրովսկի շրջանի Կուբանսկի ավանում՝ էլեվատորի պահեստային շենքում, 2 հազար քառակուսի մետր տարածքում հրդեհ է բռնկվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
«Այրվում է արևածաղկի սերմերի կեղևի պահեստ։ Հրդեհի մակերեսը կազմում է 2 հազար քառակուսի մետր»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նշվում է, որ հրդեհի մարումը բարդացնում են ուժեղ քամին և չոր եղանակը: Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները վերացնում են կրակը և փորձում կանխել հարակից շենքերի բռնկումը: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 78 մարդ և 16 միավոր տեխնիկա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



