Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սա Հայաստանի Հանրապետությանը և նրա յուրաքանչյուր քաղաքացուն սպառնացող պաշտոնական ահազանգ է. Արտակ Զաքարյան

ԲԼՈԳ

Ի՞նչ է նշանակում «...մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան»: Սա Հայաստանի Հանրապետությանը և նրա յուրաքանչյուր քաղաքացուն սպառնացող պաշտոնական ահազանգ է: Ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։


«Սա Նիկոլի երեկվա` օգոստոսի 5-ի «տոնական» ելույթի ահազանգն էր, որը կորավ ստամոքսով և շոուներով խաբված ամբոխի խրախճանքում: Տրվել է Հայաստանի պետականությունը կազմաքանդելու նոր փուլի մեկնարկը: Վերհիշենք` թե ի՞նչ և ինչպե՞ս է եղել մինչ այս. քաղաքականության մեջ պատահական ոչինչ չի լինում:
 2018թ. մարտի 31-ին` «ՔԱ´ՅԼ ԱՐԱ, ՄԵՐԺԻՐ ՍԵՐԺԻն» ազդանշանով, Գյումրից սկիզբ առավ Արցախի և արցախահայության ճակատագիրը կործանող նիկոլա-թուրքական «քայլերթը»: Այն դարձավ համայն հայությանը խաբելու, ազգային նպատակներից շեղելու, հայրենիքի համար կյանքը զոհաբերածների պայքարը` ստամոքսով ապրողների աբիժնիկությամբ փոխարինելու սկիզբ: 2018թ. նոյեմբերի 26-ին, Արցախյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանի միջոցով (վստահ եմ, որ նրա կերպարը հատուկ են ընտրել) նիկոլական խունտան Երևանում հայտարարում է, որ «ՀԵՂԱՓՈԽՈւԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԿԸ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ էՐ, ՔԱՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԸ»: Այսպես կոտրվում և ոտատակ են տալիս դարերով պետականություն երազած, ցեղասպանված և հայրենազրկված ժողովրդի արցախյան միակ հաղթական ոգին: Սասունը փաստացի ասում էր, որ փողոց փակող սորոսածին բոսյակների գործն ավելի կարևոր էր, քան հայրենիքի համար նահատակված կամ կռված տղերքինը: Տարօրինակ է, որ ԵԿՄ-ում բացատրություն չեն պահանջել այդ վիրավորական ու արատավորող հայտարարության համար: 2019 թ. օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում, համահայկական խաղերի առթիվ կազմակերպված հանրահավաքի ժամանակ, Նիկոլի կողմից հնչեց` «ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՎ ՎԵ´ՐՋ» ականջահաճո բառերը, որով դրվեց մոտալուտ պատերազմի լեգիտիմացման իրավա-քաղաքական հիմքերը: Այն դարձավ պատերազմի հրավեր և խաղաղ բանակցությունների ավարտ: 2020թ. սեպտեմբերի 27, 44-օրյա պատերազմի մեկնարկից մի քանի ժամ հետո, ԱԺ դահլիճում Նիկոլը հայտարարում է` «ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ, ՄԵՆՔ ՄԵԶ ՊԱՐՏՎԱԾ ՉԵ´ՆՔ ՀԱՄԱՐԵԼՈւ»: Այն դարձավ հրահրված պատերազմի պլանավորված պարտության առաջին ազդանշանը: 

Այսպես սկսվեց Հայրենիքը փաստացի հանձնելու գործընթացը: 2020թ. նոյեմբերի 10-ին, ժողովրդի վրեժից խուսափած և բունկերում թաքնված Նիկոլը հայտարարում է. «ԵԿԵԼ Է ՔԱՂԱՔԱՑՈւ ՎՐԵԺԻ ԺԱՄԱՆԱԿԸ»: Թողնենք մի կողմ, որ այս բառերի համար ոստիկանությունը գործ կհարուցեր հասարակ քաղաքացու վրա: Այս հայտարարությամբ Նիկոլի «իշխանության» տերերը հայտարարում էին, որ հայ ժողովրդի հետ հաշիվները դեռ մաքրված չեն: Որ դեռ բազմաթիվ տարածքներ պետք է տրվեն Ադրբեջանին: Հիշեք, թե պատերազմից հետո բունկերից «վրեժի» կոչ անող Նիկոլը, հենց այդ քաղաքացու ստամոքսից սկսվող ուղեղի բթացման միջոցով, որքան հող, բարձունքներ, դիրքեր ու ճանապարհներ հանձնեց թշնամուն: Անորոշ դեմքով, անսեռ, անհասցե ու անհայրենիք «քաղաքացին» վրեժ լուծեց Հայրենիք, տուն, տեղ, խիղճ, ոգի և պատիվ ունեցող միլիոնավոր հայորդիներից:

 2022թ. հոկտեմբերից սկսած, մի քանի անգամ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, 2023թ. մայիսին 24-ին, Աժ դահլիճում Նիկոլը բացեց ևս մի շատ վտանգավոր ու կործանարար թեզ. «ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՊՐՈւՄ ԵՆՔ ՄԻ ՎԱՅՐՈւՄ, ՈՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԿԱՅԱԿՆԸ ՉՈւՆԵՆՔ»: Սա արդեն նիկոլականների կողմից Արցախը հանձնելու և լավ ապրելու մասին չէ: Սա արդեն հայկական պետականությունն ու հայոց հայրենիքի գոյությունը կասկածի տակ դնելու մասին է: Երեկ Գյումրիում Նիկոլն ըստ էության ազդարարեց, որ Հայաստանի պետականությունը վտանգի տակ է: Այդ մասին նա ակնարկել էր նաև հուլիսի 25-ի իր տխրահռչակ ասուլիսում:

Հ.Գ. «ԱՐՑԱԽԸ ՏԱՆՔ, ՈՐ ԱՊՐԵՆՔ» գաղափարով ապրող նիկոլականները պետք է հասկանան մի շատ կարևոր բան: Նրանք չեն կարող Արցախը թշնամուն տալ: Նիկոլականները թող մտածեն, թե ի՞նչ էր ասում Նիկոլը երեկ Գյումրիում: Էդ ու՞մ պետականությանն է վտանգ սպառնում, որ Նիկոլը կոչ է անում անսասան պահել կամքը: Հուսով եմ, մի օր մարդիկ կհասկանան, որ Նիկոլն Արցախը տալիս է թուրքին, որպեսզի հետո Հայաստանն էլ տա: Եվ դարի այդ դավադրությունը նա անում է նիկոլականների ձեռքերով»: 

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան