Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սերունդ». Խնդիրը գումարի չափը չէ, ավելի շատ մասնակիցների հարցն է կարևորվում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

44-օրյա պատերազմից հետո մի խումբ գործարարների՝ հայրենիքին օգնելու ցանկությունը հիմնադրամ ստեղծելու գաղափարի վերածվեց։ Անվանումը, որը հիմնադրամը կրում է, իր մեջ խոր գաղափար ունի՝ «Սերունդ»։ Քաղաքագետ Թևան Պողոսյանը «Փաստի» հետ զրույցում պատմել է «Սերունդ» հիմնադրամի նպատակի մասին, խոսել շահառուների ու հիմնական ուղերձի մասին։ Հիմնադրամն իր սոցիալական ծրագրերն սկսել է իրականացնել Արցախի Հանրապետության մի քանի բնակավայրերից։ Հիմնադրամի նպատակների իրագործմանը մաս կազմելու հնարավորություն ունենք բոլորս՝ ամենամսյա նույնիսկ խորհրդանշական նվիրատվությամբ։

Բնութագրությունը հասանալի չէ

«Մի խումբ գործարարներ պատերազմից հետո ժողովրդագրության խնդիրների լուծմանը նպաստելու գաղափար ունեին, ու այդպես ծնվեց «Սերունդ» հիմնադրամը։ Այն պետք է նպաստի ծնելիության զարգացմանն ու օգնի, որ ավելի շատ բազմազավակ ընտանիքներ ունենանք, շատ երեխաներ ծնվեն։ Այն ժամանակ, երբ դեռ ճանապարհները բաց էին, կապ էին հաստատել Արցախի իշխանությունների հետ, մեկնել էին այնտեղ, քննարումներ արել, ու ձևավորվել էր գաղափար, որում միայն ծնելիության խթանման հարցը չէր։ Կար գաղափար՝ գտնելու մի բանաձև, որը կնպաստեր համայնքների պահպանմանը, ընտանիքներին կկապեր իրենց համայնքներին։ Ու քանի որ Արցախի հետ կապված շատ ծրագրեր կային, պարզ ու թափանցիկ մի մեխանիզմ ընտրվեց՝ սահմանամերձ շահառու համայնքներ, որտեղ ծնված երեխաները ևս շահառու կդառնային»,ասաց Թևան Պողոսյանը՝ նշելով, որ այդ համայնքներում յուրաքանչյուր նոր ծնված երեխայի հիմնադրամից 16 տարի 8 ամիս շարունակ համայնքից չբացակայելու դեպքում ամսական 50000 դրամ է տրամադրվում։

Գաղափարի հիմքում, ըստ Պողոսյանի, նաև դրվել է ընտանիքներին համայնքին կապելու խնդիրը։ «Սերունդ» գաղափարը շեշտելով՝ նա հավելեց. «Երկարատևության գաղափարը հաշվի առնելով՝ փորձել ենք մեկ բանաձև դնել. «կիսվելով այսօր՝ մի օր քեզ հետ նույնպես կկիսվեն»։ Գաղափարը հետևյալն է՝ այսօր պատրաստ եմ օգնել ուրիշներին, հետո, եթե մեր բանակը մեծանա՝ նվիրատուների, հիմնադրամի ձևավորմանը նպաստող անձանց ավելի լայն ցանկ ունենանք, կարող է մեկ սերունդ հետո մեր համայնքը նույնպես շահառու դառնալ։ Օրինակ՝ այդ դեպքում իմ 5 երեխաների բալիկները, իմ թոռները, ծոռները, կոռները կարող են հանգիստ այդ ծրագրերի շահառուները դառնալ»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Թևան Պողոսյանը հայտնեց, որ ծրագիրն սկսվել է Արցախի երկու փոքր համայնքից՝ Չարեքտար և Եղծահող. «Ընտրեցինք այդ համայնքները, որովհետև ժողովրդագրության առումով պոտենցիալ կար։ 2022 թ. հունիսի 1-ից ծրագրի աշխատանքներն սկսվեցին։ Արդեն 2023-ի հունվարին և փետրվարին Արցախի Հին Շեն ու Մեծ Շեն համայնքները ևս ներգրավվեցին ու դարձան շահառու։ Հիմա մինչև տարեվերջ ևս երկու համայնք ներգրավելու նպատակ ունենք»։ Հիմնադրամի առանձնահատկություններից մեկն էլ, Թևան Պողոսյանի խոսքով, թափանցիկությունն է։

«Մարդիկ կարող են Serund.am կայքում ամեն օր տեսնել, թե ովքեր են գումար նվիրաբերել, ամեն օրվա կտրվածքով որքան գումար է մուտքագրվում, ելքագրվում, քանի որ շահառուները երևում են։ Ադմինիստրատիվ ամբողջ ծախսերն ու հիմնադրամի գործունեության բոլոր խնդիրները լուծում են հենց հիմնադիր գործարարները։ Ցանկացած լումա, որոնք նվիրատուները ներդնում են, միայն և միայն օգտագործվելու է ծնված երեխաների համար։ Այսօրվա դրությամբ արդեն երեք շահառու երեխա ունենք, երկուսը ծնվել են Եղծահողում, մեկը՝ Չարեքտարում։ Չարեքտարում էլի շահառուներ կային, բայց, ցավոք, քանի որ հիմա համայնքում չեն, այլևս շահառու չեն հանդիսանում, քանի որ, ինչպես նշեցի, ծրագրի հիմքում անպայման համայնքում բնակվելու պայման կա։ Աստված տա, եթե նրանք մի օր վերադառնան Չարեքտար, վստահ եմ, նորից կսկսեն այդ գումարներն ստանալ»,-հավելեց մեր զրուցակիցը։

Թևան Պողոսյանը շեշտեց՝ նվիրատվության ֆիքսված չափ չկա, և հիմնադիրները գումարի չափի որևէ խնդիր չեն դրել։ «Ավելի շատ մասնակիցների հարցն է կարևորվում։ Հիմքում ամենամսյա նվիրատվության գաղափարն է։ Այս դեպքում, եթե մարդն ամեն ամիս անգամ 50 դրամ է նվիրաբերում ու դա անում է ամբողջ կյանքում, ավելին է, քան միանվագ 100 հազար դրամ նվիրատվությունը։ Այսինքն, խնդիրը գաղափարը տարածելն է։ Ի դեպ, այնպիսի համակարգ է ծրագրավորվել, որը հնարավորություն է տալիս մասնակցել ցանկացած երկրից։ Բացի այդ, եթե մարդիկ, սրտացավ լինելով, ի սկզբանե մեծ գումարով են միացել ծրագրին ու հետո, օրինակ՝ ֆինանսական խնդիրներ են առաջացել, իրենք հանգիստ կարող են դիմել, դադարեցնել մասնակցությունը կամ գումարի փոփոխություն անել, նորից գրանցվել. խնդիրն ամենամսյա նվիրատվության գաղափարը պահելն է։ Մարդիկ կան, ասում են՝ իսկ ճիշտը որքա՞ն գումար նվիրաբերելն է։ Ի պատասխան՝ ասում եմ՝ նույնիսկ 1 դրամը կամ այնպիսի չափ, որը ամենամսյա ձեր ֆինանսական շարժերի առումով ձեզ որևէ նեղություն չի տա։ Խնդիրը գումարի չափը չէ, կարևորը միանալն է, պատրաստ լինել ծրագրի մաս կազմել ամբողջ կյանքում։ Վստահ եմ, որ եթե մի օր ամբողջ աշխարհի 10 մլն հայերը միանան ծրագրին, այն կարող է ընդլայնվել ու շահառու համայնք կդառնա նաև Երևանը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ եթե նվիրատուները շատանան, և ֆինանսական ապահովության խնդիր չլինի, միանգամից նոր համայնքներ են ներգրավվելու։

«Հուսամ՝ մարդիկ իսկապես սրտանց կմիանան և Արցախի Հանրապետությունից ծրագիրը կտարածվի նաև Հայաստանի Հանրապետություն։ Երբ ամբողջ Արցախը կներգրավենք, կանցնենք նաև Հայաստանի Հանրապետության համայնքներին։ Մեր առաջին շահառուի մայրիկը, ունենալով յուրահատուկ սիրտ ու գիտակցություն, նույնպես մասնակից նվիրատու է դարձել։ Բացի նրանից, որ շահառու է, նույն գումարից այլ բալիկների համար նվիրատվություն է անում հիմնադրամին։ Հաշվի առնելով «Սերունդի» գաղափարը՝ հուսամ՝ ծրագիրն իսկապես սերնդեսերունդ կշարունակվի»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը