Անհետ կորած զինծառայողների ծնողներին ու հարազատներին ընդունել է ԱԺ նախագահը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել նախ Կառավարության, այնուհետև Ազգային ժողովի մոտ: Նրանք ցանկանում են իրենց որդիների ճակատագրի մասին տեղեկանալ, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
Past.am-ի տեղեկություններով, ծնողներին ընդունել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ հավելելով, որ կայացած հանդիպման վերաբերյալ առաջիկայում պաշտոնական հաղորդագրություն կտարածվի:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



