Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ սեփական մաշկը Հայրենիքից կամ ճշմարտությունից թանկ է, կամ՝ «ստոկհոլմյան սինդրոմի» նոր դրսևորումներ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Որոշ տարուբերումներից ու չեմուչումներից հետո նախօրեին ԱԺ քննիչ հանձնաժողովում, որն, ըստ անունի, իբր քննում է 2020 թ. պատերազմի հանգամանքները, հանդես գալու հնարավորություն ստացավ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Թե հանրության՝ Նիկոլ Փաշինյանի համար, մեղմ ասած, ուշագնաց չլինող մասն ինչպես է վերաբերվում այդ «քննիչ հանձնաժողովին», հանրահայտ է: Մի շարք մեկնաբաններ միանգամայն հիմնավորված նշում են, որ այդ «քննիչ հանձնաժողովը» իրականում հետապնդում է քաղաքական ու քարոզչական նպատակներ, որոնցից առաջինը պատերազմի ու դրա հետևանքների համար Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կառավարող թիմի պատասխանատվությունը լղոզելը, անգամ «ջրելն» է, ի լրումն՝ Նիկոլ Փաշինյանին որպես մի հզոր զորավար, Նապոլեոն կամ Մակեդոնացի ներկայացնելը, ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը «նախկինների», իրենց իսկ նշանակած նախարարների, զինվորականների, հանգամանքների վրա բարդելով: Մենք ևս առանձնակի պատրանքներ չունենք նման «քննիչ հանձնաժողովի» գործունեության հետ կապված: Բայց դա արդեն այլ թեմա է: Հիմա վերադառնանք Տոնոյանին:

Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի նշանակած պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մոտ 1 տարի 10 ամիս կալանավորված է: Նա պայմանավորվել էր, որ հանձնաժողովում հանդես կգա ուղիղ հեռարձակման պայմանով (ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ելույթ ունեցել վերջերս): Այդ պայմանն, ի վերջո, բավարարվեց: Հետաքրքիր է այն, որ քաղաքական կամ հասարակական ակտիվություն դրսևորող առանձին շրջանակներ ինչ-ինչ ակնկալիքներ ունեին Դավիթ Տոնոյանի հանձնաժողովային ելույթից: Քավ լիցի, ինքը՝ Դավիթ Տոնոյանը, ելույթի ու հարցուպատասխանի ընթացքում լիովին չեզոքացրեց այդ ակնկալիքները՝ միանգամայն հստակ ու բացահայտ ցուցադրելով, որ ինքն այդտեղ է եկել բացառապես 1 նպատակով՝ իրեն կալանավորած իշխանությանը, ի մասնավորի՝ Նիկոլ Փաշինյանին եթե ոչ գովաբանելու, ապա առնվազն ջրից չոր դուրս գալու նրանց մղումները սպասարկելու նպատակով: Ու նա իր հանձնառությունը, նկատենք, հիմնականում կատարեց: Ինչ կարելի է ասել այս առնչությամբ:

Առաջինը այն, որ միամտություն է կարծել, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից կալանավորված իրենց իսկ թիմակիցը (չնայած ինքն իրեն թիմակից չի համարում, այլ կառավարության անդամ), գտնվելով կալանքի տակ, ինչ-որ բան կարող է բացահայտել:

Երկրորդը` կա այդպիսի հասկացություն՝ «ստոկհոլմյան սինդրոմ», դա այն է, օրինակ՝ երբ պատանդն սկսում է աջակցել իր պատանդառուին, գործել ու խոսել նրա օգտին: Եթե շատ չմանրամասնենք, ապա Դավիթ Տոնոյանի՝ ԱԺ «քննիչ հանձնաժողովում» ունեցած ելույթը ավելի շուտ հենց «ստոկհոլմյան սինդրոմի» ցուցադրություն էր՝ գործողության մեջ:

Երրորդը՝ իշխանությունից նման կախվածության մեջ գտնվող անձնավորությունը, ամենայն հավանականությամբ, ինչ-որ գործարք է կայացրել իշխանության հետ, ինչպես կարծում են շատերը: Օրինակ՝ այսպես. հանձնաժողովում արտասանում է այն, ինչ պետք է իշխանությանը և որոշ ժամանակ անց հայտնվում է ազատության մեջ: Ճիշտ է, հետաքրքիր զուգադիպությամբ հենց երեկ՝ «քննիչ հանձնաժողովի» փակ նիստին զուգահեռ «ճշտում» տարածվեց, որ Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանավորումը դատարանի կողմից չի փոփոխվել, բայց, ինչպես ասում են, ամեն ինչ՝ իր ժամանակին: Ուշադրություն դարձնենք, որ թեպետ խափանման միջոց ընտրված կալանքը թողնվել է անփոփոխ, սակայն Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից գործն ուղարկվել է նոր քննության։

Ինչևէ... Ի դեպ, մի առիթով նշել ենք, որ չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե հնարավոր է համագործակցել կամ ինչ-որ բան պայմանավորվել Նիկոլ Փաշինյանի հետ: Այսօր իրեն պե՞տք է, որ իքս անձնավորությունը կալանավորվի, ուրեմն՝ կկալանավորեն նրան, պե՞տք է, որ բաց թողնեն, բաց կթողնեն, որպեսզի կարճ ժամանակ անց կալանավորեն: Հենց դրա «կարիքը» լինի: Ի դեպ, վերը ասվածի համատեքստում միանգամայն բնութագրական է, որ հենց այն ժամանակ, երբ կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանը ինչ-որ բաներ էր պատմում Դավիթ Գալստյանի (մամուլում նա ավելի շատ հիշատակվում է որպես «Պատրոն Դավո») կողմից զենք հայթայթելու աներևակայելի ունակությունների մասին, լրահոսում տեղեկություն տարածվեց հիշյալ Դավիթ Գալստյանին նորից կալանավորելու մասին:

Մասնավորապես, հաղորդվեց, որ վերաքննիչ դատարանը օգոստոսի 1-ին բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի՝ Դավիթ Գալստյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը: Իսկ դա նշանակում է, որ նա կրկին կկալանավորվի: Էլի հանգամանքներ կան, որ արժե առնվազն արձանագրել Դավիթ Տոնոյանի՝ հանձնաժողովային հայտնության առնչությամբ: Խոսքն այն մասին է, որ անձինք, որոնք ժամանակին առանցքային պետական պաշտոններ են զբաղեցրել, պարզվում է, առաջնորդվում են գերազանցապես սեփական մաշկի պահպանության մոտեցմամբ: Այսինքն, իրենց մաշկին բան չլինի, ինչ ուզում է՝ լինի: Եվ մեկ դիտարկում, որ արձանագրելի ու ցավալի է միաժամանակ: Այ, Դավիթ Տոնոյանը երկար-բարակ պատմում էր, թե ռազմատեխնիկական ինչ հարաբերակցություն կար պատերազմի նախաշեմին, ինչ հագեցվածություն ԱԹՍ-ներով կամ դրանց դեմ պայքարի միջոցներով, խոսում էր պատերազմին անպատրաստ լինելու, իր ռազմադիվանագիտական (պահ-պահ-պահ) գիտելիքներով պատերազմը կանխել չկարողանալու մասին:

Ու դա այն նույն Դավիթ Տոնոյանն է, որ պատերազմի սկզբում հայտարարում էր, թե՝ եթե պատերազմ, ապա նոր տարածքների դիմաց՝ ակնարկելով, որ Ադրբեջանը նոր տարածքներ կկորցնի: Դա ադեկվա՞տ պահվածք է: Դա, ուրիշ բան չասենք, ազնիվ մարդո՞ւ, պետական գործչի՞ պահվածք է: Լսում էի Դավիթ Տոնոյանի երկար-բարակ խոսքը ԱԺ քննիչ հանձնաժողովում ու այդ ամբողջ ընթացքում գիտակցությունս սղոցում էր հետևյալ միտքը. «Աստվա՜ծ իմ, ու սրանք այսպես, նման «մոտեցումներով» պետություն են ղեկավարել ու ղեկավարում...»: Ու խոսքը ամենևին միայն Տոնոյանի մասին չէ... Խոսքը բոլորի մասին է՝ հատկապես «գերագույն գլխավոր հրամանատարի», որին նույն Տոնոյանը այդպիսին ցանկանում է տեսնել նաև խաղաղ ժամանակ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ