Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սևան» ազգային պարկում 8 հազարից ավելի սոճի են հատելու, ապա վերականգնելու են անտառը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
 
«Սևան» ազգային պարկում 8 հազարից ավելի չորացած սոճիներ կհատեն։ Զուգահեռաբար կիրականացվի անտառի վերականգնման ծրագիր, և յուրաքանչյուր հատված ծառի փոխարեն տասը նոր ծառ կտնկվի։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց «Սևան» ազգային պարկի տնօրեն Կարեն Մնացականյանը։
 
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը այս տարվա հունիսին հայտնել էր, որ «Սևան» ազգային պարկում ավելի քան 8 հազար սոճի է չորացել, ևս 10 հազար ծառ չորացման վտանգի առաջ են:
Մնացականյանը նշեց, որ այս բոլոր հարցերով զբաղվելու է մասնագիտական հանձնաժողովը, որը ձևավորվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ղեկավարությամբ:
 
«Հանձնաժողովն աշխատանքները կսկսի արդեն այս շաբաթ։ Նրա առջև խնդիր է դրված՝ կտրել բոլոր չորացած ծառերը և օգտահանել դրանք։ Այդ սոճիները վաճառել կամ դեն նետել հնարավոր չէ, քանի որ վարակված են»,-պարզաբանեց ազգային պարկի տնօրենը՝ մանրամասնելով, որ այդպիսի ծառերի ընդհանուր թիվը 8269 է։
Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին անտառը չորացումից փրկել են հատուկ նյութերով մշակելով։ Ներկայումս մասնագետները դեմ են նման միջոցառումներին․ համարում են, որ ծառերի քիմիական մշակումը միայն վնաս կհասցնի։
 
Միաժամանակ, ինչպես նշեց ազգային պարկի տնօրենը, վերջին շրջանում սոճիների ինքնավերականգնման միտում է նկատվում։ Այնուամենայնիվ, այս խնդիրը պետք է լուծել սեղմ ժամկետներում, քանի որ վարակված ծառերը բացասաբար են ազդում Սևանա լճի էկոհամակարգի վրա։
 
Նրա խոսքով՝ սոճիների չորացման հետագա գործընթացը կհանգեցնի ջրի գոլորշիացման ավելացման։ Ներկայումս Սևանա լճում մեկ տարվա ընթացքում մոտ 1 մլրդ խմ ջուր է գոլորշիանում:
 
Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ կենսաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչներն ավելի վաղ նշել էին, որ այս խնդիրը նկատվում է 2017 թվականից: Մասնագետների խոսքով՝ վարակված ծառերը չորանում են։ Բացի այդ, վարակի օջախներում խաթարվել է անտառի բնական վերականգնման գործընթացը։ Վարակման օջախներից վերցրած փայտի և հողի նմուշներն ուսումնասիրվել են Ռուսաստանի և Գերմանիայի լաբորատորիաներում։ Նախնական ուսումնասիրությամբ հայտնաբերվել է նեմատոդոզ հիվանդությունը։
Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆ