Նիկոլ Փաշինյանին անցանկալի, գուցե նվաստացնող հարցեր տալու համար լրագրողների նկատմամբ իրականացվող արշավն անթույլատրելի է․ Թովմասյան
ԲԼՈԳԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանին անցանկալի, գուցե նվաստացնող հարցեր տալու համար լրագրողների նկատմամբ իրականացվող արշավը, անձնական վիրավորանքներն ու թիրախավորումն անթույլատրելի են: Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային կազմակերպությունների ահազանգել եմ խնդրի մասին:
Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն ինքն էլ պաշտոնյաներին անհարմար դրության մեջ դնող և նվաստացնող հարցեր է տվել նախկինում և պարտավոր էր պատրաստ լինել նրան, որ հատկապես հայրենիք հանձնելու իր շարունակական գործողություններից հետո, իրեն կտրվեն միայն անցանկալի հարցեր»:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



