Հայտնի է տարվա խորհրդանշական հավաքականի կազմը
ՍՊՈՐՏՑյուրիխում ընթացող «Ոսկե գնդակ-2015» մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվեց, թե ովքեր են ընդգրկվել տարվա խորհրդանշական հավաքականում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տարվա լավագույն ֆուտբոլիստները ներկայացնում են «Բարսելոնան», «Ռեալը», «Յուվենտուսը», «Բավարիան» եւ «Պարի Սեն Ժերմենը»:
2015 թվականի խորհրդանշական հավաքականի դարպասապահը Մանուել Նոյերն է («Բավարիա»), պաշտպաններն են Մարսելոն («Ռեալ»), Տյագո Սիլվան («Պարի Սեն Ժերմեն»), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Դանի Ալվեսը («Բարսելոնա»), կիսապաշտպանները՝ Անդրես Ինյեստան («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչը («Ռեալ»), Պոլ Պոգբան («Յուվենտուս»), հարձակվողները՝ Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Լիոնել Մեսսին («Բարսելոնա») եւ Նեյմարը («Բարսելոնա»):
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



