Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Աննկարագրելի, սարսափելի ցավ է, հիմա ապրում ենք հանուն մեր կրտսեր որդու». Արտյոմ Թումանյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Մատաղիսում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Արտյոմը շատ բարի էր, ընկերասեր, հայրենասեր: Համեստ էր, էությամբ հանգիստ էր փոքր տարիքից սկսած մինչև բանակ զորակոչվելը»,-«Փաստի» հետ զրույցում այսպես է որդուն նկարագրում Արտյոմի մայրիկը՝ տիկին Էմիլյան:

Դպրոցական տարիների ուսուցիչները, դասընկերներն իրեն որպես համեստ ու զուսպ մարդ են նկարագրում: Երբ հարցնում եմ, թե ինչի՞ հանդեպ է Արտյոմը հետաքրքրություն ունեցել, տիկին Էմիլյան արձագանքում է՝ իր առանձնահատուկ սերը տեխնիկայի և ավտոմեքենաների հանդեպ էր: «Մինչև բանակ զորակոչվելը միշտ ասում էր՝ ծառայության ժամանակ անպայման պետք է վարորդ լինեմ»: Իններորդ դասարանն ավարտելուց հետո Արտյոմն ուսումը շարունակել է Սպիտակի պետական քոլեջում: Դեռ մեկ տարի կար ուսումն ավարտելուն, երբ նա զորակոչվեց ժամկետային զինծառայության: Իսկ երբ հետաքրքրվում եմ ծառայությունն ավարտելուց հետո ունեցած նպատակների մասին, մայրիկն ասում է՝ դրանք այնքան շատ էին, ամեն անգամ հեռախոսով զրուցելիս անգամ Արտյոմը պատմում էր դրանց մասին, ասում՝ գալու եմ սա անեմ, ուզում եմ սա անել, բայց իր տարերքը մեքենաներն էին, ինչպես տիկին Էմիլյան է ասում, սիրում էր մեքենաները քանդել ու հավաքել:

Արտյոմը զորակոչվում է ժամկետային զինծառայության 2019 թ. դեկտեմբերի 17ին: «Շատ ուրախ էր, որ պետք է մեկնի ծառայության՝ երկու տարին տղաների համար ինչ է որ, ծառայենք, վերադառնանք ու ամեն մեկս մեր գործին անցնենք: Իսկ իմ մեջ, իհարկե, միշտ անհանգստություն կար: Իր հանդեպ ուշադիր եմ եղել, անհանգիստ էի, երբ ինչ-որ գործ էր ձեռնարկում կամ էլ ինչոր տեղ էր մեկնում»: Ինն ու կես ամսվա ծառայող էր Արտյոմը, երբ սկսվեց պատերազմը: Ծառայության ամիսների ընթացքում նա չի հասցնում արձակուրդ գալ, իսկ ծնողներն էլ նրան տեսնում են միայն երդման արարողության ժամանակ՝ 2020 թ. հունվարի 25-ին: «Ծառայության մասին առհասարակ ոչինչ չէր պատմում, իսկ երբ հարցեր էինք տալիս, ասում էր՝ ամեն ինչ լավ է: Եթե անգամ ինչ-որ բան իր դուրը չգար, երբեք այդ մասին չէր խոսում: Միշտ դրականի ու լավի մասին էր պատմում»:

Արտյոմը վարորդ էր, մայրիկն այսպես է բնութագրում որդու պարտականությունները՝ տղաներին տանում էր դիրքեր, իսկ հետո դիրքերից իջեցնում զորամաս: Արտյոմը ծառայում էր Մատաղիսում՝ 6-րդ պաշտպանական շրջանում: Զինվորական առօրյան խախտում է պատերազմը: «Արտյոմը դիրքերից իջել էր սեպտեմբերի 25-ին, հաջորդ օրը զանգահարեց, ավտոպարկում էր, ինչ-որ գործ էր անում մեքենաների հետ կապված: Սեպտեմբերի 27-ին իրենց բարձրացրել էին դիրքեր: Այդ օրն իր հետ չենք խոսել, պատերազմը սկսվելուց հետո մեր առաջին զրույցը եղել է սեպտեմբերի 28-ի գիշերը, զանգել է ուրիշի հեռախոսահամարով: Ես անհանգստացած հարցրեցի, թե ինչի՞ է ուրիշի հեռախոսահամարով զանգում, արձագանքեց՝ մա՛մ, հեռախոսս մնաց մեքենայի մեջ, չասաց, որ պատերազմ է: Բայց իր հայրիկն արդեն հասել էր Արցախ: Հասավ այնտեղ, օգնեց ուրիշ երեխաների, շատ վիրավորների օգնեց ու զոհվածների դուրս բերեց մարտի դաշտից, բայց մեր տղային չհանդիպեց:

Հայրիկն ուղևորվել էր ուղիղ Մատաղիս, բայց տղաները դիրքերում էին եղել, իրենց զորամասն արդեն գոյություն չէր ունեցել: Որքան կարողացել է, օգնել է վիրավորներին, տարհանել տղաներին, ու իրենց ասել են՝ գնացեք այստեղից: Ամուսինս պատերազմի հենց առաջին օրը մեկնել է Արցախ, հոկտեմբերի 6-ին վերադարձել՝ առանց Արտյոմին տեսնելու: Սեպտեմբերի 30-ին է եղել Արտյոմի ու հայրիկի վերջին հեռախոսազրույցը: Ամուսինս հարցրել էր՝ Արտյո՛մ ջան, ո՞ր հատվածում ես, Արտյոմս չի պատկերացրել, որ հայրիկը Մատաղիսում կլինի, պատասխանել է, որ զորամասում է: Նա էլ արձագանքել է՝ ես քո մոտ եմ, այստեղ զորամաս էլ չկա, դու ինձ ճիշտը չես ասում: Արտյոմն արդեն հասկացել էր, որ հայրիկն իր մոտ է գնացել, ասել էր՝ պա՛պ, ինչի՞ ես եկել, ես այստեղ եմ: Դա իրենց վերջին զրույցն է եղել: Երբ սեպտեմբերի 28-ին զանգահարեց, զրուցեցինք, իմ առաջին հարցն էր՝ Արտյո՛մ ջան, ո՞նց ես, հաց կերե՞լ ես: Պատասխանեց՝ մա՛մ, լավ եմ, հաց եմ կերել: Դա էլ իմ վերջին հեռախոսազրույցն էր Արտյոմիս հետ»:

Արտյոմը զոհվել է հոկտեմբերի 3-ին: «Մեզ ասում են, որ իր դեպքը եղել է այդ օրը՝ Մատաղիսի ամենաթեժ մարտերի ժամանակ: Դեպքի նախորդ օրը իջել են հանգստի, երեխեքին ասել են՝ վիրավոր զինվորներ կան, մեզ «դուխով» վարորդ է պետք, ո՞վ կգնա: Արտյոմն է գնացել, սա եղել է գիտակցված քայլ, քանի որ իմացել է, թե ուր է գնալու: Ինչ-որ բազա է եղել, հասել են այնտեղ, որ վիրավորներին տեղափոխեն մեքենայի մեջ ու իջնեն, նահանջի հրաման են ստացել: Երեխեքը չեն էլ հասել մեքենայի մոտ, անօդաչու սարքը հարվածել է, յոթ հոգի վիրավորվել է, ասում են, որ Արտյոմս վիրավոր է եղել: Շտապօգնության մեքենան մոտեցել է, սակայն չեն կարողացել տեղափոխել տղաներին, քանի որ թշնամին անդադար հարվածել է թե՛ տղաներին, թե՛ շտապօգնության մեքենային: Արտյոմս արնաքամ է եղել: Երկու ժամվա ճանապարհը դարձել է մի քանի ժամվա ճանապարհ, չեն հասցրել տղաներին բուժօգնություն ցույց տալ: Մեզ այսպես են ներկայացրել պատմությունը, մեր սեփական աչքով չենք տեսել»:

Մինչև հոկտեմբերի 7-ը Արտյոմի ընտանիքը որևէ տեղեկություն նրա մասին չի ունեցել: «Ում զանգում էինք, ում հեռախոսահամարները գիտեինք, երեխեքը խուսափում էին մեզ ինչ-որ բան ասել կամ հեռախոսին չէին պատասխանում: Հետո հեռուստացույցով իր անունը հայտնեցին, մեր հարազատներն այդպես իմացան: Ու սկսվեցին մեր ավելի դաժան օրերը: Հոկտեմբերի 7-ին մեզ ասացին, որ Արտյոմը վթարի է ենթարկվել, վիրավոր է, բայց բոլորը գիտեին, որ զոհվել է, բացի մեզանից: Մենք իմացել ենք հոկտեմբերի 11-ին, երբ գտանք Արտյոմին, երբ տեսանք նրան, իսկ երկու օր անց մեր տղայի հուղարկավորությունն էր: Աննկարագրելի, սարսափելի ցավ է, չգիտես, թե ինչպես մտքերդ ու բառերդ ի մի բերես ու պատմես, թե ինչ է եղել ու ինչպես»: Մայրիկն ասում է՝ երբեմն թվում է, թե այս ամենն ուղղակի երազ է: «Միշտ ասում էր՝ երկու տարի է, կծառայեմ, կվերադառնամ, ուրախանում էր, որ պետք է բանակ գնա: Չի խուսափել ծառայությունից, անգամ միտք չի ունեցել չծառայելու մասին»:

Նախորդ տարի Արտյոմի ընտանիքը Սպիտակում որդու հիշատակին «Սուրբ Հովհաննես» մատուռն է կառուցել, այն օծված մատուռ է: «Մեր պանթեոնում հուղարկավորված 21 տղաների հիշատակին ծառատունկ ենք կազմակերպել, յուրաքանչյուրի անունով ծառ տնկել: Հիմա Հայաստանի տարբեր անկյուններից գալիս են Սպիտակ, բարձրանում մատուռ, շրջում պուրակում»: Իսկ Արտյոմից հետո ընտանիքին ուժ տվողը Արենն է՝ Արտյոմի կրտսեր եղբայրը: «Մենք ապրում ենք հանուն Արենի, ապրելու ուժն ու իմաստը նա է: Ապրելու այլ նպատակ չենք տեսնում: Երբեմն ընկճվում ենք, նեղվում, բայց միայն Արենին տեսնելով՝ ուժ ենք ստանում: Անկախ մեզանից ենք այդ ուժը ստանում, որ կարողանանք իրեն ինչ-որ հարցով օգտակար լինել»:

Հ. Գ. - Արտյոմ Թումանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», 6-րդ ՊՇ «Անձնուրաց պաշտպան» մեդալներով։ Պարգևատրվել է նաև տարբեր ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Սպիտակ քաղաքի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ Հայաստան