Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«ՀՀ իշխանությունների և թշնամի երկրների դիրքորոշումները համընկնում են. դիմադրության միակ օջախն Արցախն է»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի հիմնական թիրախն այսօր Արցախն է, ՀՀ-ի նկատմամբ այս փուլում սիստեմատիկ բնույթ կրող ագրեսիվ դրսևորումներ առանձնապես չկան։ Թե՛ Ալիևը, թե՛ այն միջազգային ուժերը, որոնք իրենց աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար շուտափույթ ուզում են Արցախի հարցը փակել, լավ հասկանում են, որ իրենց ծրագրերի իրականացման միակ խոչընդոտն Արցախն է, Արցախի ժողովուրդը, այն ուժերը, որոնց համար տարբեր փաթեթավորումներով Արցախն Ադրբեջանին հանձնելն անընդունելի է։ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, որի դիտարկմամբ, խոսքն Արցախի այն ուժերի, այն հասարակության մասին է, որոնց համար շարունակում է դոմինանտ լինել ոչ թե զուտ, օրինակ՝ անվտանգության, այլ Արցախի ինքնորոշման իրավունքի պահպանման հարցը։

«Ադրբեջանը, մեծ հաշվով, այսօր հասկանում է, թե որտեղ է թաքնված դիմադրության օջախը։ Իրենք այսօր փորձում են արցախցիների դիմադրելու կամքը կոտրել։ Սա ակնհայտ է, քանի որ Հայաստանի իշխանությունները՝ պաշտոնական Երևանը, վաղուց ձեռքները լվանալով Արցախի հարցից, մի կողմ են քաշվել։ Իսկ լավագույն դեպքում, ինչպես ցանկացած այլ երկիր, զբաղված են Արցախի զուտ հումանիտար հարցերով։ Առավելագույնը փորձում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ դա ներկայացնելով ոչ թե պարտականություն, այլ աջակցություն, այն էլ՝ հսկայական մուննաթով, ինչը տեսանք Փաշինյանի՝ հուլիսի 25-ի ասուլիսի ժամանակ։ Մինչդեռ ֆինանսական աջակցություն ցուցաբերելը ՀՀ իշխանությունների պարտականությունն է, քանի որ Արցախում ՀՀ անձնագիր ունեցող ՀՀ քաղաքացիներ են ապրում»,-ընդգծեց քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, համաձայնել է արևմտյան հարթակներից հնչող առաջարկներին, որոնց հիմքում Արցախը հանձնելն է։ «Այդ մասին նա բանավոր հայտարել է, բայց որպեսզի նաև գրավոր փաստի, պետք է թեկուզ սին խոստումների տեսքով ինչ-որ հավաստիացումներ ստանա առ այն, որ արցախցիների իրավունքները և անվտանգության հարցերն ինչ-որ միջազգային երաշխիքներով ապահովված են լինելու։ Սա նրա համար է, որ Արցախի հանձնումը բացատրի նրանով, թե ինքը երաշխիքներ է կորզել ինչ-որ միջազգային խաղացողներից, երկրներից։ Թե՛ նա, թե՛ այդ երկրները լավ են հասկանում, որ այս երաշխիքները որևէ նշանակություն չեն ունենալու, և շատ կարճ ժամանակում այդ ամենը էթնիկական զտումների, ցեղասպանության նոր ակտերի է վերածվելու։ Լավ հասկանալով սա՝ ուզում է թղթի վրա, իբրև թե, կորզել այդ երաշխիքները, որ հետո, երբ լինեն էթնիկական զտումներ, արցախցիները ստիպված լինեն լավագույն դեպքում ողջ ու առողջ լքել իրենց փոքր հայրենիքը, հերթական անգամ ասի՝ «ես, իհարկե, պատասխանատու եմ, բայց մեղավո՞ր եմ, տեսե՛ք՝ ովքեր էին այդ երաշխիքները տվել»,-ասաց քաղտեխնոլոգը։

Նրա խոսքով, սակայն, միջազգային խաղացողներից և որևէ մեկը չի ուզում այդ պատասխանատվության տակ մտնել։ «Միջազգային խաղացողները լավ են հասկանում, որ չեն վերահսկելու իրավիճակը։ Իրենց դա չի էլ հետաքրքրում, իրենք ուզում են, որ Արցախի հարցը փակվի, որպեսզի Արցախից դուրս գա ռուսական խաղաղապահ կոնտինգենտը։Հետո ուզում են, որ հետագայում այս տարածաշրջանում ռուսների դերակատարումը կա՛մ զգալիորեն նվազի, կա՛մ ռուսական ռազմաբազան հանելու հարց դնեն։ Ինչ վերաբերում է ռուսներին, ապա այս ամբողջ գործընթացում, ունենալով իրենց շահերը, իրենք իրենցն են ուզում։ Խոսքը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դրույթի մասին է, ըստ որի՝ իրենք են վերահսկելու կոմունիկացիաները։ Իրենց հետաքրքրում է ՌԴ խաղաղապահ զորակազմի՝ Արցախում առնվազն 5 տարի մնալու հարցը։ Այդ պատճառով առաջարկում են, որ, այսպես կոչված, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը պայմանավորված լինի Արցախի բնակչության անվտանգությամբ և իրավունքների պահպանմամբ՝ մեկ փաթեթով։ Ռուսները լավ հասկանում են, որ դա բավականին բարդ խնդիր է. Ադրբեջանը չի համաձայնում, որ Արցախի բնակչության անվտանգության և իրավունքների հարցը միջազգայնացվի»,ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նախօրեին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ուղերձները հենց այս տրամաբանության ներքո էին։

«Այսինքն, ի տարբերություն ադրբեջանական կամ թուրքական կոնցեպտի, որին ոչ ֆորմալ առումով համաձայնել է Նիկոլ Փաշինյանը, ռուսներն առաջարկում են վերոնշյալ մեկ փաթեթը։ Ըստ էության, ասում են, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը կյանքի կոչելուց հետո միայն կարելի է ռեալ դուրս գալ խաղաղության պայմանագրի վրա, որովհետև հակառակ դեպքում, եթե արցախցիների ճակատագրի հարցը երաշխիքներով չի լուծվելու, որևէ խաղաղության պայմանագիր չի աշխատելու։ Բացի այդ, ռուսները հետևյալն են հասկացնում. եթե անգամ իրենց տարբերակն անցկացնելու ռեսուրսները բավարար չեն, ապա, ամեն դեպքում, ունեն այնքան ռեսուրս, որ կկարողանան թույլ չտալ, որ անցնի թուրք-արևմտյան տարբերակը»,-շեշտեց նա։

Անդրադառնալով Արցախից հնչող ուղերձներին, այս օրերին տեղի ունեցող ակցիաներին, հանրահավաքներին՝ Վիգեն Հակոբյանը մինչ այդ մի քանի դիտարկում արեց։ «Հայաստանի Հանրապետության այսօրվա դիրքորոշումը Արցախի ու այնտեղի ժողովրդի նկատմամբ բնորոշ է ոչ բարեկամ երկրի դիրքորոշմանը։ Սա ցույց տվեց նաև Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։ ՀՀ-ի ոչ բարեկամական դրսևորումների պարագում, երբ ՀՀ իշխանությունների դիրքորոշումները գրեթե 100 տոկոսով համընկնում են թշնամի երկրների դիրքորոշումների հետ, միակ հույսը և դիմադրության միակ օջախն Արցախի Հանրապետությունն է։ Եթե Արցախը վերածվում է ամրոցի, այդ դեպքում համոզված եղեք, որ կգտնվեն տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական խաղացողներ, որոնք կփոխեն իրենց դիրքորոշումները նաև պրակտիկայում»,-ասաց նա։

Վիգեն Հակոբյանն ընդգծեց՝ երբ ասում է՝ Արցախը դիմադրում է, նկատի ունի, որ Արցախի հասարակությունն է դիմադրում։ «Ինչ վերաբերում է այնտեղի իշխանությունների երկչոտ վերաբերմունքին, իհարկե, շատ ավելի հեշտ է որպես մեղավոր տեսնել աշխարհաքաղաքական կենտրոններին, Կարմիր խաչին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Կրեմլին, Սպիտակ տանը և այլն, բայց աչքի տակ չտեսնել գլխավոր մեղավորին՝ ՀՀ իշխանություններին։ Մինչդեռ անգամ ՌԴ ԱԳՆ մակարդակով է հայտարարվել, որ այն բանից հետո, երբ Փաշինյանը և իր վարչախումբը ընդունեցին, որ Արցախն Ադրբեջանի մաս է, բանակցությունների ու միջնորդական առաքելության տրամաբանությունը փոխվեց։ Հայտարարեցին, որ այս պարագայում պետք չէ մեղքը գցել երրորդ երկրների, մասնավորապես՝ ՌԴ-ի վրա։ Արցախի իշխանությունների հայտարարությունները, կարծում եմ, Երևանից թելադրվող վեկտորի տրամաբանությամբ են արվում, այսինքն՝ «բացի մեզնից, բոլորից բողոքել»։

Մինչդեռ թե՛ արցախյան, թե՛ հատկապես երևանյան ցույցերի ելույթների ամենագլխավոր թիրախը պետք է ՀՀ կառավարական շենքը լինի։ Իսկ այս դեպքում պարզ է, որ այս ամենը կառավարվող է։ Ցավոք, Արցախի այսօրվա ղեկավարությունը գուցե ինչինչ պատճառներով, գուցե փաստերի ճնշման տակ չի անցնում այն կարմիր գիծը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը դուրս է քննադատությունից։ Վերջին շրջանում մեկ- երկու անգամ հայտարարեցին, որ արգելում են իրենց անունից խոսել, բայց լավագույն դեպքում շատ թույլ հասցեագրված և անանուն հայտարարություններ են լինում։ Ում ասես՝ նամակ են գրում, բայց չեն ասում, որ կոնկրետ Փաշինյանն օրումեջ հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է։ Մի կողմից՝ հայտարարում է՝ «Արցախն Ադրբեջան է», հետո աշխարհի երկրներից պահանջում, մի բան էլ մուննաթ գալիս, թե ինչու անվտանգության երաշխավոր չեն կանգնում։ Մի կողմից՝ ասում է, որ Ադրբեջանը էթնիկական զտումներ, ցեղասպանության հող է նախապատրաստում, մյուս կողմից՝ Ստեփանակերտին ու Բաքվին իրար հետ պայմանավորվելու խորհուրդներ է տալիս»,-հավելեց նա։

Վիգեն Հակոբյանը շեշտեց՝ ամեն ինչ Արցախից է կախված. «Ամեն ինչ կախված է նրանից, թե Արցախն ինչպես իրեն կդրսևորի։ Ավելի ամուր, պաշարված ամրոցի տակտիկա կկիրառի՞, թե՞ ՀՀ-ի՝ ձեռքերը լվանալու, Արցախին մենակ թողնելու դիրքորոշումը, նաև աշխարհի անտարբերությունը կկոտրեն իրենց։ Եթե աշխարհի շահագրգիռ խաղացողները տեսնեն, որ նման գործոն կա, իրավիճակում փոփոխություն կլինի»։ Ինչ վերաբերում է ՀՀ-ում հստակ օրակարգի ձևավորման հնարավորությանը, Վիգեն Հակոբյանը նշեց, որ կան ռեսուրսներ։

«Լուրջ և ըմբոստ ռեսուրս, որը կարող է հարցեր լուծել։ Բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ ոչ թե փորձագետները, քաղաքագետները, քաղտեխնոլոգները խոսեն, այլ հայաստանյան քաղաքական, հատկապես ընդդիմադիր գործիչները։ Անընդհատ կոնսուլտացիաների մասին խոսելու փոխարեն պետք է ասեն, թե իրենք, ի վերջո, ինչ են ուզում անել։ Տարիներով ինչ-որ կոնսուլտացիաներ են ընթանում, ես վախենում եմ, որ եթե մի քիչ էլ երկարեն դրանք, իրենք արդեն այլ երկրի կազմում են կոնսուլտացիա անելու։ Ես համոզված եմ, որ ՀՀ-ում փոփոխությունների ռեսուրս կա։ ՀՀ-ում փոփոխությունների բացակայության դեպքում Արցախը մենակ է մնալու, ինչը արդեն տեսանք։ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն էր, ամեն ինչ նորմալ էր, ՀՀ-ն դադարեց Արցախի անվտանգության երաշխավորը լինել, ոչ ոք այդ պարտականությունը ստանձնել չի ցանկանում։ Լավագույն դեպքում խաղաղապահ կոնտինգենտով փորձում են էթնիկ զտման, ցեղասպանության չհասցնել, այն էլ՝ կասկածելի հաջողությամբ, քանի որ Արցախի անվտանգության երաշխավոր ՀՀ-ն դադարել է այդպիսին լինել»,եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ ցանկացած ագրեuիայից և uադրանքից` այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի և հnւղարկավորության օրերին «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են Հայտնի է՝ ով է ընտրվել ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2000-ը Ռուսաստանի ԿԲ-ն նվազեցրել է դոլարի և եվրոյի պաշտոնական փոխարժեքները Իրավապահները հայտնաբերել են պատժի կրումից խուսափողին․ 44-ամյա տղամարդը հետախուզվում էր թմրամիջnցների ապօրինի շրջանառության մեղադրանքով (տեսանյութ) Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԵրկրաշարժ է գրանցվել Հայաստանում Սևանում «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց 2 մարդ է վիրավորվել Բելառուսից եկող ավտոբուսի վրա Ուկրաինայի հարձակման հետևանքով «Ատլետիկոյում» գիտեն մեր ցանկության մասին, և եթե նրանք ընդունեն առաջարկը, մենք միայն ուրախ կլինենք․ Լապորտան՝ Խուլիան Ալվարեսի տրանսֆերի մասին Այսօրվա հարձակումը ամբողջ պատերազմի ընթացքում ամենազանգվածայիններից մեկն էր․ Ռուսաստանը պատասխան կստանա․ Զելենսկի ՀՀ նախագահի ընդունելության սրահից հեռացվել է Արարատ լեռան պատկերը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի ափերի մոտ Լիբանանն ու Սիրիան համաձայնագիր են ստորագրել 10-ամյա տղան կրակել է յոթ ամսական երեխայի գլխինՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե պարզվի, որ դա մեր քաղաքացիների ազատությանը uպառնում է, չենք անի․ Փաշինյանը` IMEI կոդերի գրանցման մասին Հաստատում եմ իմ դատապարտման լուրը. փաստաբան Ալեքսանդր Կուչուբաեւ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը 4 տարի անց խոհրդավոր կերպով կորած աղջիկը հայտնվել էՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա Ղուկասյան Ժողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանՏղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգաններըԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Չորս չափահաս ձերբակալվել են 16 երեխաների սարսափելի պայմաններում պահելու համարԵրևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԵՄ-ն ցանկանում է օգնել Հայաստանին էներգետիկ մատակարարումները դիվերսիֆիկացնելու հարցումՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն Մարուքյան