Գործելու են քվեարկության նոր կետեր Էջմիածնում, Արտաշատում, Սիսիանում և Դիլիջանում. Ավետիք Չալաբյան
ԲԼՈԳՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Այսօր սկսվում է «Հայաքվե»-ի ստորագրահավաքի չորրորդ շաբաթը: Մեր 38500 համաքաղաքացիներ արդեն միացել են նախաձեռնությանը առաջին երեք շաբաթների ընթացքում, և մենք վճռական ենք շարունակելու մեր աշխատանքը՝ անհրաժեշտ թվից ավել քաղաքացիների աջակցություն ստանալու, և այս կարևորագույն օրենքի նախագիծը Ազգային ժողով մտցնելու նպատակով: Ուստի խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր արդեն որոշել են միանալ մեր նախաձեռնությանը, ժամանակ գտնել և անել դա այս շաբաթվա ընթացքում՝ դա մեզ հնարավորություն կտա արագացնել ստորագրահավաքի փուլը, և օր առաջ մտնել Ազգային ժողով:
Նաև, ուրախությամբ հայտնում եմ, որ այսօրվանից գործելու են քվեարկության նոր կետեր Էջմիածնում, Արտաշատում, Սիսիանում և Դիլիջանում: Մեր աջակիցներին, որոնք մինչև հիմա հնարավորություն չեն ունեցել մասնակցելու այս համայնքներում, հատուկ խնդրում եմ միանալ մեզ այս շաբաթվա ընթացքում, միացնել իրենց ձայնը մեր օր օրի թափ հավաքող պահանջին, և նեցուկ դառնալ Արցախում պայքարող մեր քույրերին և եղբայրներին: Բոլորիդ ցանկանում կամք, եռանդ ու վճռականություն, Աստված զորավիգ մեր պայքարող տեսակին:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



