Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իսրայելական ուժերը Հորդանան գետի արևմտյան ափին սպանել են 2 պաղեստինցի դեռահասի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսրայելական ուժերը 2 դեռահաս պաղեստինցի տղայի են սպանել Արևմտյան ափում։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել են պաղեստինցի պաշտոնյաները, գրել է Al Jazeera-ն։ 

Պաղեստինի առողջապահության նախարարության կողմից նույնականացված մեկ դեռահասը՝ 17-ամյա Մուհամմադ Ֆուադ Աթտա ալ-Բայեդը, իսրայելական ուժերի կողմից գնդակահարվել է գլխի հատվածոււմ Ռամալլայի մերձակա Ում Սաֆա գյուղում անկարգությունների ժամանակ:

Պաղեստինյան Wafa գործակալությունը հաղորդել է, որ Ռամալլայից հյուսիս գտնվող Ջալազոնե փախստականների ճամբարից տղան տեղափոխվել է Իստիշարի Արաբական հիվանդանոց՝ նախքան վնասվածքներից մահանալը։

Գործակալությունը նշել է, որ իսրայելական ուժերը տեղի բնակիչների հետ բախումների ժամանակ կիրառել են մարտական զինամթերք, արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ։

Իսրայելական բանակը հայտնել է, որ սահմանային ոստիկանությունից մեկը կրակ է բացել այն բանից հետո, երբ դիմակավորված կասկածյալները քարեր ու ժայռի կտորներ են նետել իսրայելական ուժերի ուղղույամբ։ Հաղորդել է Associated Press-ը։

Իսրայելական կողմը հաստատել է, որ կրակոցներից մարդ է վիրավորվել, սակայն այլ մանրամասներ չի հայտնել: Նշվում է, որ զինվորները կրակ են բացել՝ ի պատասխան քար նետելու և պայթուցիկ կիրառելու, ու հարվածել են կասկածյալներից մեկին, որը, իբրև թե, ռումբ է նետել:

Պաղեստինի պաշտոնատար անձանց կողմից մանրամասներ չեն ներկայացվել:

Պաղեստինի Կարմիր մահիկի տվյալներով՝ 2-րդ դեպքը տեղի է ունեցել Նաբլուս նահանգում․ զոհվել է 1 մարդ, ևս մեկը՝ ծանր վիրավորվել:

Իսրայելական բանակը հաստատել է, որ կրակ է բացել մեքենայի վրա։ «Քիչ առաջ Սեբաստիա քաղաքում տեղի է ունեցել ավտոմեքենայի վրաերթի փորձ»,- Twitter-ում հայնտել է զինված ուժերի մամուլի ծառայությունը։

«Ուժերը կրակոցներով պատասխանել են մեքենայի ուղղությամբ։ Վարորդը վնասազերծվել է, իսկ մյուս կասկածյալը վիրավորվել ու բերման է ենթարկվել»,- նշել է իսրայելական կողմը։

Wafa-ն հայտնել է, որ զոհվածը 18-ամյա Ֆաուզի Մախալֆեհն է։ 

Ավելի քան 150 պաղեստինցի է զոհվել իսրայելական կրակի հետևանքով 2023 թվականի սկզբից Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում։

Եղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըՉգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Ինչ գին կունենա ոսկին առաջիկայումԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշի գործառույթը Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կnրծանվել է ուսումնական F-16 ինքնաթիռը Վայրեր Հայաստանում, որոնք կարծես ֆիլմից լինենԿոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել 0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԽորթ հայրը ալկոհոլի ազդեցության տակ 35 անգամ հարվածել է որդուն և դաժանորեն սպանել. հայտնի է պատճառըԻրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան Իմ հասցեին ստանում եմ բազմաթիվ սպառնալիքներ, որոնց մասին չի հայտարարվում․ Թրամփ Թուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին (տեսանյութ) «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կիևը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար Արգենտինայի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի». պաշտոնական Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով Իրանը և ԱՄՆ-ը չեն պայմանավորվել hրադադարի երկարաձգման շուրջ. Reuters Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե ԳրիգորյանըUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով Թուրքիան ու Իրանը քննարկել են սահմանային անվտանգության հարցեր ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմքԱդրբեջանի տարածքում դեպի Հայաստանի սահման կառուցվող երկաթուղին հաջորդ տարի պատրաստ կլինի. Ալիև Լիբանանում համաներման օրենք է ընդունվել՝ առաջինը 1991-ից ի վեր Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջԱզատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավnր Մեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան Միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթ. սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան Կրшկпց՝ Արարատի մարզում․ հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել Բուժքույրը հոգնածության պատճառով հիվանդներին մահացու դեղաչափեր է տվել«ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանիՏոկիոն տարածքային հավակնություններ ունի Կուրիլյան կղզիների նկատմամբ. Պուտին Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին