Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուղղակի այլընտրանք չկա․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Միակն, ինչ այսօր կարելի է հստակ ասել, այն է, որ Արցախը պայքարում է, Արցախի հայությունը չի հանձնվում: Բայց Արցախն ու Արցախի հայությունը պայքարում ու չէր հանձնվում նաև 1921-ին, դրանից առաջ ու դրանից, անգամ՝ բոլ շևիկյան Կավբյուրոյի հակահայ որոշումից հետո: Արցախը չէր հանձնվում ու չի հանձնվել 1965-ին ու պայքարել է, ինչպես դրանից առաջ ու դրանից հետո: Արցախը պայքարի ելավ ու չհանձնվեց 1988-ին, միաժամանակ այդ պայքարը մեծապես օգնեց, ինչպես այն շրջանում ասում էին՝ «Մայր Հայաստանին», որպեսզի ձերբազատվի թյուրքական ու թյուրքախոս տարրից, որպեսզի Հայաստանն ազգային զարթոնք ունենա ու վերականգնի իր պետականությունը:

Արցախը պայքարեց, պայքարում էր ու չհանձնվեց 1988-91 թվականներին՝ ապրելով թշնամական անդադար ելուզակությունների, կրակոցների, հրթիռահարությունների, հրետակոծությունների պայմաններում, «Կոլցո» օպերացիա ու Մատաղիսի կոտորած տեսնելով, Գետաշենի ու Շահումյանի անկումներից հետո, Մարտակերտի անկումից հետո Արցախը չի հանձնվել ու պայքարել է: Ու հաղթել էր: Ու հաղթած էլ կշարունակեր իր պայքարը, եթե 2018-ի իշխանազավթման աղետն ու Նիկոլ Փաշինյանի կորստաբեր «հայտնությունը» չլինեին... Բայց էլի, չնայած Արցախի ու Արցախի մեր եղբայրների և քույրերի գլխին ջարդված դավաճանական դավերին, պայքարում են ու չեն հանձնվում: Թշնամին՝ Ալիևն ու նրա տակ դրված Ադրբեջանը, ավելի քան 220 օր պաշարված է պահում Արցախը: Բայց Արցախում պայքարում են, առնվազն՝ չեն հանձնվում: Սա, հարգելի ընթերցողներ, պաթոս չէ:

Ամենևի՛ն: Սա ժամանակակցի պարզագույն ու նվազագույն պարտավորությունն է՝ արձանագրել իրողությունները: Եվ դեռ բավականին չոր ու հակիրճ ենք արձանագրում: Թե ինչ են հայտարարում Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչները, ակնհայտ է: Նիկոլ Փաշինյանը, նրան ներկայացնող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, առհասարակ, փաշինյանական իշխանության ներկայացուցիչները արդեն գրեթե 1 տարի է, որտեղ նստում-ելնում են, հայտարարում են, թե՝ Արցախը «ադրբեջանական տարածքային ամբողջականության մեջ» է: Կարճ ասած՝ ուրացել են Արցախն ու շարունակում են ուրանալ: Եվ դա ստեղծված իրավիճակի անկյունաքարն է: Պատճառն ու հիմքը: Այդ ուրացո՛ւմն է ոգևորում թշնամուն, որը հույսեր է փայփայում, թե վերջապես կարողանալու է Ադրբեջան կոչվող արհեստածին ու հազիվհազ 100 տարին բոլորած իր մարդատյաց գոյացության մահառիթ շոշափուկները տարածել հազարամյակներով հայկական Արցախի վրա, հայաթափել ու թրքացնել այն: Եվ ահա, այս պայմաններում որոշակի տարակուսանք են հարուցում նաև Արցախից հնչող որոշ հայտարարություններ:

Դիտարկենք մի քանիսը: Վերցնենք թեկուզ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի երեկվա ելույթը կամ ուղերձը: Որքան ընկալելի ու հասկանալի է նրա կոչը ՄԱԿ-ի մշտական անդամ-երկրներին, որ անհապաղ քայլեր ձեռնարկեն՝ թույլ չտալու համար հումանիտար աղետ ու ցեղասպանություն Արցախում, նույնքան անհասկանալի է նրա մեկ այլ ֆրազ: Այսպես, Արթուր Թովմասյանն ասում է. «Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք կողքի: Այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով: Այդ դեպքում տանկը կփոխարինենք տրակտորով, ինքնաձիգը՝ բահով»: Դեռ մի կողմ թողնենք ինքնաձիգը բահով փոխարինելը, ինչը իդեալիստական ու անիրատեսական մոտեցում է, քանզի ով՝ ով, բայց արցախցին հրաշալի է ճանաչում դիմացը կանգնած և ամեն պահի վրա տալու պատրաստ ադրբեջանական թուրքերին:

Արցախի ԱԺ նախագահը այդ որտեղի՞ց է պեղել «հազարամյա Ադրբեջան», որի հետ հազարամյակներ, հա, հենց՝ հազարամյակնե՛ր շարունակ կողք կողքի ապրել է: Հազիվ թե Արցախում պատմության գոնե մեկ ուսուցիչ չկա, որ նրան ասի՝ էս ի՞նչ ես ասում: Ճիշտ է, նա երեկ փորձեց «սվաղել» իր խոսքը, բայց ոնց որ թե «մի քիչ» ուշ էր: Արցախի պաշտպանության նախկին նախարար, Հայաստանում փաշինյանական իշխանափոխությունից հետո Արցախի ԱԽ քարտուղար եղած Սամվել Բաբայանն էլ նախօրեին կոչ էր արել, որ հայրենակիցները վերջ տան «լոզունգային պայքարին» և ուղիղ երկխոսության մեջ մտնեն Բաքվի հետ, միաժամանակ դիմեն ՄԱԿ-ին, Ռուսաստանին՝ ինչ-ինչ երաշխիքների, նաև՝ Ադրբեջանի սահմանները վերանայելու համար: Սրանք էլ, կարծում ենք, իրատեսական կոչեր չեն:

Դե, Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցնող Արայիկ Հարությունյանի ու նրա «ծայրահեղ քայլի»՝ վրանի մեջ նստացույց անելու մասին այս օրերին այնքան ասվեց ու գրվեց, որ հավել յալ անդրադառնալն անիմաստ ենք համարում: Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էլ հիմնականում նկարագրում է ստեղծված ծանր կացությունն ու պարբերաբար կոչեր անում «միջազգային հանրությանը», ռուսական խաղաղապահներին, «Հայաստանի բնակչությանը»: Այս ամենի մեջ ամենաուշագրավը, սակայն, այն է, որ Արցախի իշխանավորները բոլորը երբեք ու ոչ մի պարագայում ոչ մի թթու խոսք չեն ասում, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հասցեին: Դե, մասնակի բացառությամբ: Օրինակ՝ Արայիկ Հարությունյանի կուսակցության խորհրդարանական խմբակցությունից լավ էլ կոշտ արտահայտվեցին: Ու վերջիններիս կարելի է հրաշալի հասկանալ: Իրավիճակը նկատի ունենալով՝ այդ մարդիկ դեռ մի բան էլ մեղմ են արտահայտվում:

Սակայն այս ամենը հուշում է, որ Արցախն այսօր, որքան էլ որ պայքարում, ավելի ճիշտ՝ դիմակայում է ու չի հանձնվում, պայքարի ռազմավարությունն այնտեղ դեռ նոր-նոր է խմորվում: Վերջին հաշվով, պայքարը հանուն ինքնորոշման իրավունքի՝ սեփական հայրենիքում, սեփական հողի վրա ազատ ու անվտանգ ապրելու՝ յուրաքանչյուր մարդու և յուրաքանչյուր ժողովրդի անկապտելի իրավունքի իրացման համար է: Եվ երբ Արցախում, չասենք՝ «օրվա իշխանությունը», այլ իրապես պայքարի պատրաստ ազգային միջուկը հստակ կձևակերպի պայքարի ռազմավարությունը, կկարողանա նաև արագ կողմնորոշվել մարտավարության հարցում: Կկարողանա ոչ թե գնալ իրադարձությունների պոչից, այլ բոլորին կկանգնեցնի փաստի կամ փաստերի առաջ: Ուղղակի այլընտրանք չկա: Այլընտրանքը բնաջնջվելն ու կոտորվելն է, հայրենազրկվելն ու փախստական-թափառական դառնալն է: Ինչ-որ բան հուշում է, որ Հայաստանի փրկությունը, ինչպես մեկ անգամ չի դա եղել, էլի Արցախից է գալու:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան