Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աբովյանում տարեց կնոջ սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է շահադիտական դրդումներով և ավազակությամբ զուգորդված Աբովյան քաղաքի բնակչուհի Ռ. Մարգարյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2014 թվականի սեպտեմբերի 10-ին ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 4 շենքի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ բռնության հետքերով։ 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում պարզվել են 1944 թվականին ծնված տանտիրուհու՝ Ռ. Մարգարյանի սպանության հանգամանքները, եղանակը, առերևույթն հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

Քննությամբ պարզվել է, որ 1991 թվականին ծնված Հակոբյանը, ունենալով ֆինանսական խնդիրներ, ընկերոջը՝ 1988 թվականին ծնված Բաբայանին, առաջարկել է գողություն կատարել իր ծանոթի բնակարանից՝ ասելով, որ առավոտյան իր ծանոթը գնում է համալսարան՝ դասերի, եղբայրը՝ դպրոց, իսկ ծնողներն աշխատանքի, և տանը մնում է միայն նրանց տատիկը` Ռաիսա Մարգարյանը։

Նախնական պայմանավորվածության համաձայն, վերցնելով դանակ և ձեռնոցներ, 2014  թվականի սեպտեմբերի 10-ին` ժամը 09:30-ի սահմաններում, երիտասարդները գնացել են Աբովյան քաղաքի բնակչուհի Ռ. Մարգարյանին պատկանող բնակարան, թակել դուռը, տանտիրուհու կողմից դուռը բացելուց հետո ներս են մտել ու պահանջել իրենց տալ գումար և ոսկեղեն:

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Հակոբյանը բռունցքով հարվածել է կնոջ գլխի ծոծրակային շրջանին, այնուհետև Բաբայանն իր հետ նախապես վերցրած մետաղյա դանակի բռնակի հետնամասով հարվածներ է հասցրել Ռ. Մարգարյանի գլխին: Օգնություն կանչած տարեց կնոջը տարել են լոգարան և սրբիչը փաթաթելով նրա պարանոցին՝ խեղդամահ արել՝ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելով Ռ. Մարգարյանին: Բնակարանից հափշտակելով 12.000 ՀՀ մետաղադրամ, 200.000 ՀՀ թղթադրամ և  ոսկյա զարդեր՝ երիտասարդները դեպքի վայրից դիմել են փախուստի:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Հակոբյանին և Վ. Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանԷմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց Թոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՆարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բшխվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ կա վիրավոր Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներ ՄԻՊ-ը «խիստ մտահոգիչ է համարում Վեդիում երեխաներին առնչվող դեպքը» «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Զելենսկին Պուտինի՝ Հաղթանակի օրվա հրադադար հաստատելու որոշումը անհիմն է համարում ՉԼ․ «Արսենալի» եւ «Աթլետիկոյի» մեկնարկային կազմերը Օմեգա-3 հավելումները՝ վտանգի տակ․ նոր հետազոտությունը կապում է դրանք հիշողության արագ վատացման հետ Ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին․ Մակրոնը՝ Գյումրիում Met Gala 2026-ի ամենաոճայինները․ Ջեններ քույրերը գլխավորում են ցուցակը Բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ադրբեջանցի փորձագետը Երևանում իր երկիրն անվանել է «միջին տերություն» Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Դարբնիկ գյուղում վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է Առաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴ Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ Միջազգային քրեական դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Թրամփը գնահատել է Իրանի վերականգնման ժամկետները․ մինչև 20 տարի Կատարը մասնակիորեն փակել է իր օդային տարածքը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով Մեր նպատակն է հեռացնել ապազգային վարչախմբին և կերտել ազգային իշխանություն․ Ավետիք Չալաբյան«Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրաքը Իսրայելը ԱՄՆ-ի հետ համակարգմամբ կարող է կրկին hարվածել Իրանին. CNN ԱՄՆ-ը ակնկալում է, որ այլ երկրներ իրենց ներդրումը կունենան Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գործում. Պենտագոն ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորում եմ ՀՀ աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով․ Փաշինյան ԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին Նրանք ընտրվել են խաբեությամբ և չեն կատարել իրենց խոստումները․ Ցոլակ Ակոպյան«Որակյալ կրթության հասանելիության» անվան տակ դպրոցներ են փակում․ Ատոմ ՄխիթարյաՓաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ ԶաքարյանFirdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը