«ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման մասին որոշման հաստատումից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշեց. «21.12.2022-ի իր որոշումը մնում է ուժի մեջ, և Ադրբեջանը պարտավոր է իր իրավասության շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները միջանցքով անվտանգ անցում ապահովելու համար: Միջազգային այլ մասնակիցները պետք է հետևեն այս ուղուն»,- Twitter–ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: