Միջազգային դերակատարները` յուրաքանչյուրն իր ձևով ու շուստրիությամբ, փորձում են նախապես իրենց սրբագրել արցախյան ողբերգությունից. Աբրահամյան
ԲԼՈԳՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Միջազգային դերակատարները` յուրաքանչյուրն իր ձևով ու շուստրիությամբ, փորձում են նախապես իրենց սրբագրել արցախյան ողբերգությունից:
Հավաքական արևմուտքը ցույց է տալիս, թե մեծ ջանքեր է գործադրում Արցախի հարցի հանգուցալուծման համար, իսկ իրականում Արցախի համար խաղաղ ադրբեջանացում է ապահովում, ռուսներն ասում էին, թե մենք հայկական Արցախ էինք առաջարկում, բայց հայաստանյան իշխանությունը ամեն գնով հանձնում է:
Այն, որ հայաստանյան իշխանությունը թուրքական օրակարգեր է սպասարկում, հանրության մեծամասնությունը կասկած չունի, սակայն միջազգային դերակատարները պետք է գիտակցեն, որ իրենց այս քաղաքականությունը բերելու է նրանցից ոմանց ռեգիոնալ վախճանին:
Եթե ՌԴ-ից ուզում են համոզել, որ իրենց մոտ չի ստացվում զուտ այն պատճառով, որ հայաստանյան իշխանությունը չի ուզում, ապա ակնհայտ է, որ ՌԴ-ն իր ազդեցության տարածաշրջաններում միայն կոնկրետ երկրների ցանկություններով չի առաջնորդվում:
Ի վերջո, ռուս զինվորներն Արցախում են ու նրանց աչքի առաջ ոչ միայն թաղվում է ռուսական միջնորդական առաքելությունը, այլ ճանապարհ է հարթվում ՌԴ-ի` տարածաշրջանից դուրս հրելու գործընթացին:
Դեռ չեմ խոսում ադրբեջանցիների` Ռուսաստանին արժեզրկելու, վարկաբեկելու և ծաղրելու վարքագծին:
Ու որքան էլ ուկրաինական ճակատն առաջնային է ռուսների համար, պետք է գիտակցել, որ կան բաներ, որ հետո արդեն ուշ է լինելու, որովհետև գնացքն արդեն շարժվում է:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



