Հռոմի պապը կոչ է արել միգրացիոն ճգնաժամին ստեղծագործական մոտեցում ցուցաբերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի Ֆրանցիսկոս պապ հայտարարել է միգրացիոն ճգնաժամին վճռական եւ ստեղծագորական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտության մասին, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Եվրոպան միգրանտներին եւ փախստականներին ընդունելու միջոցներ ունի՝ առանց վնասելու իր անվտանգությունն ու մշակույթը: Հռոմի պապը հավելել է, որ Եվրոպայի վրա «բարոյական պատասխանատվություն» է ընկած: Նրա խոսքով, միջազգային պաշտպանության արժանի են ինչպես պատերազմից փախչող փախստականները, այնպես էլ աղքատությունից փախչող միգրանտները:
Պոնտիֆիկը իր ելույթում հայտարարել է միգրացիոն խնդրի լուծման հարում հավասարակշռություն գտնելու անհրաժեշտության մասին:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



