Առաջին ալիք-ի լրատվական բլոկը վաղուց վերածվել է կառավարության աշխատակազմի սովորական բաժնի. Մեսրոպ Առաքելյան
ԲԼՈԳ«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Առաջին ալիք-ի լրատվական բլոկը վաղուց վերածվել է կառավարության աշխատակազմի սովորական բաժնի։
Այն որ Ռուբեն Վարդանյանը և Մանե Թանդիլյանը լուսաբանման սև ցուցակում են, մեզ համար ակնհայտ է, որը չենք էլ քննարկում։
Իշխանական քաղաքական գործիչներ և գործիքներ կան, որ փաստացի բնակության տեղեկանք ուզես, Առաջին ալիքի հասցեն կնշեն։
Բայց սրա մասին չի ասելիքս։
Հանրային հեռուստատեսությունը արդեն մի տարի է դարձել է Տիգրան Ավինյանի քարոզչական թիմի մասնաճյուղ, բայց ամեն ինչին չափ ու սահման կա։
Երեկ կառավարությունը նշանակում է Երևանի ավագանու ընտրություններ ու հենց նույն օրը Ավինյանը Պետրոսի հյուրն է՝ վերնագիրը «Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին»:
Tigran Hakobyan խնդրում եմ պարզաբանել, ինչու՞ է Առաջին ալիքը ոչ քարոզչական ժամանակահատվածում զբաղվում քարոզչությամբ՝ չպահպանելով լուսաբանման հավասարությունը։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



