Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կստեղծվի ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության խորհուրդ․ ՄԻՊ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նպատակ ունենալով միավորել ջանքերն ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ՝ նախատեսվում է ստեղծել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության խորհուրդ: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ գրասենյակը։

«Խորհրդի գործունեության հիմնական նպատակներն են՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների խթանումը և արդյունավետ պաշտպանությունը, այդ թվում՝ համապատասխան ոլորտային օրենսդրության ընդունմանն ուղղված աշխատանքներում ներգրավման միջոցով, ազգային փոքրամասնությունների ինքնության հիմնական տարրերի՝ կրոնի, լեզվի, մշակութային ժառանգության, ավանդույթների պահպանմանը և խթանմանը նպաստող միջավայրի ստեղծումը:

Վերը թվարկված նպատակները ենթադրում են ակտիվ համատեղ աշխատանք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչը լավագույնս հնարավոր է իրականացնել Պաշտպանին առընթեր խորհրդի ձևաչափով:

Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել.

• Այն հասարակական կազմակերպությունները, որոնք

➢ առնվազն 2 տարի գործունեություն են ծավալում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում,

➢ ըստ կանոնադրության և/կամ գործունեության շրջանակի՝ բացառապես կամ հիմնականում աշխատում են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում:

• Այն փորձագետները,

➢ ովքեր մասնակցել են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, և

➢ ունեն առնվազն 2 տարվա ոլորտային փորձառություն:

Խորհրդին անդամության համար մինչև 2023 թվականի հուլիսի 24-ը կարող եք դիմել Պաշտպանի աշխատակազմ՝ [email protected] էլ. հասցեին ներկայացնելով.

• հասարակական կազմակերպության գրանցման վկայականը, իսկ որպես անկախ փորձագետ դիմելու դեպքում՝ ինքնակենսագրականը,

• հասարակական կազմակերպության գործունեության, իսկ որպես անկախ փորձագետի դիմելու դեպքում՝ փորձագիտական հմտությունների և ոլորտի հակիրճ նկարագիրը,

• հակիրճ տեղեկատվություն հասարակական կազմակերպության վերջին 2 տարվա ընթացքում իրականացրած ծրագրերի, փորձագիտական աշխատանքների և ոլորտում կատարած այլ աշխատանքների վերաբերյալ,

• հասարակական կազմակերպությունների դեպքում՝ պաշտոնական կայքէջի հղումը, սոցիալական ցանցերում վարվող էջերի հղումները (առկայության դեպքում):

Պաշտպանի աշխատակազմ ներկայացված հայտերից կընտրվեն չափորոշիչներին առավել համապատասխանող 5-20 հայտերը:

Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել (+374 10) 53-75-51 հեռախոսահամարով»,- ասված է հայտարարության մեջ։

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տիբեթում