Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վեցերորդ օրը Կապանի միջազգային երաժշտական փառատոնում

ՄՇԱԿՈՒՅԹ

Փառատոնում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հանդիսատեսը նախ շփվեց երեք երաժիշտ կատարողների հետ՝ Անդրեյ Գրիդչուկ՝ ալտահար, Արմեն Նազարյան՝ բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, ճանաչված ալտահար, մի շարք հեղինակավոր նվագախմբերի մենակատար, ալտի միջազգային մրցույթների դափնեկիր, Հայկ Ղազազյան՝ ջութակահար, միջազգային մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր: Ճանաչված երաժիշտները հետաքրքրական մտքեր արտահայտեցին երաժշտության՝ ունկնդրի վրա թողած բարերար ազդեցության մասին և պատասխանեցին հանդիսատեսների հարցերին:

Փառատոնում ձևավորվել է մեկ այլ ավանդույթ ևս․ համերգային ծրագիրը մեկնարկել երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների կատարումով: Այս անգամ հնչեց Մոցարտի «Դաշնամուրային կվարտետ համար 1 սոլ մինոր» ստեղծագործությունը (դաշնամուր՝ Լիլիթ Մարտիրոսյան, ջութակ՝ Ալեքսանդրա Հայրապետյան, ալտ՝ Անդրեյ Գրիդչուկ, թավջութակ՝ Էլեն Պողոսյան):

Այնուհետև հանդիսականն ունկնդրեց ավելի լայնակտավ ստեղծագործություններ. Շոստակովիչ, «Հիշողություն Ֆլորենցիայի մասին»՝ մենակատարներ Հայկ Ղազազյան՝ առաջին ջութակ, Հրաչյա Ավանեսյան՝ երկրորդ ջութակ, Անդրեյ Գրիդչուկ՝ առաջին ալտ, Արմեն Նազարյան՝ երկրորդ ալտ, Սևակ Ավանեսյան՝ առաջին թավջութակ, Դավիթ Եժով-Յավրումյան՝ երկրորդ թավջութակ:

Այնուհետև հնչեց Ֆրանց Շուբերտ-Das Forellen Quintett հինգ մասանի ստեղծագործությունը, մենակատարներ՝ Հրաչյա Ավանեսյան՝ ջութակ, Անդրեյ Գրիդչուկ՝ ալտ, Սևակ Ավանեսյան՝ թավջութակ, Հայկ Խաչատրյան՝ կոնտրաբաս, Մարիաննա Շիրինյան՝ դաշնամուր:

Հաջորդիվ հնչած ստեղծագործությունը երաժշտական կատակ էր՝ Կամիլ Սեն Սանս, «Կենդանիների շքահանդես»: Նվագախումբն էլ պատկառելի կազմ ուներ. Աննա Սարկիսովա՝ առաջին դաշնամուր, Արմեն Քարամյան՝ երկրորդ դաշնամուր, Հրաչյա Ավանեսյան՝ առաջին ջութակ, Հայկ Ղազազյան՝ երկրորդ ջութակ, Արմեն Նազարյան՝ ալտ, Սևակ Ավանեսյան՝ թավջութակ, Հայկ Խաչատրյան՝ կոնտրաբաս, Նարեկ Ավագյան՝ ֆլեյտա, Արսեն Գրիգորյան՝ կլառնետ, Արման Աղաջանյան՝ հարվածային գործիքներ:

Սեն Սանսը արգելել էր ստեղծագործությունը կատարել իր կենդանության օրոք, որ անլուրջ կոմպոզիտորի անուն չվաստակի: Իր մահից հետո այն այլևս չիջավ բեմից և դարձավ տարբեր նվագախմբերի ամենասիրելի գործերից մեկը: Ստեղծագործությունը համեմված է հումորով, երբեմն փոխակերպվում է սատիրայի, կրկնօրինակում որոշ ստեղծագործություններ՝ տալով դրանց այլ հումորային հնչերանգ: Նվագախումբն այլ նպատակ ուներ. այս գործով ոգևորել ամենակրտսեր հանդիսատեսին: Տեսնելով ակտիվ արձագանքները՝ կապանցի հանդիսատեսին ևս դուր եկավ Սեն Սանի ստեղծագործությունը:

Համերգին մասնակցում էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, որոնց բարի կամեցողությամբ է հնարավոր դարձել միջազգային նման փառատոնի անցկացումը:

Վահրամ Օրբելյան

Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. Politico