Մեր հասարակության ակտիվ հատվածը հրաշալի հասկանում է նախաձեռնության էությունն ու նպատակը. Ավետիք Չալաբյան
ԲԼՈԳՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ մենք առաջին անգամ տեսախցիկով շրջեցինք «Հայաքվե»-ի քվեարկության կետերով, և հարցրեցինք նախաձեռնությանը միացող քաղաքացիներին նրանց հիմնական դրդապատճառների մասին:
Արդյունքը շատ խոսուն է, և ցույց է տալիս, որ մեր հասարակության ակտիվ հատվածը հրաշալի հասկանում է նախաձեռնության էությունն ու նպատակը, և միանալով նրան, իր գիտակից և պատճառաբանված ընտրությունն է կատարում:
Շնորհակալություն եմ հայտնում ձեզնից յուրաքանչյուրին վստահության և վճռականության համար, և հուսով եմ, որ ձեր օրինակը վարակիչ կլինի մեր այն համաքաղաքացիների համար, ովքեր դեռ իրենց ընտրությունը չեն կատարել:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



