Երևան, 02.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Լեռնային Ղարաբաղը՝ շրջափակման մեջ. մարդիկ գոյատևում են՝ ինչպես կարող են». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

dw.com-ը «Լեռնային Ղարաբաղը՝ շրջափակման մեջ. մարդիկ գոյատևում են՝ ինչպես կարող են» վերնագրով հոդվածում գրում է, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանը ամբողջությամբ շրջափակեց Լեռնային Ղարաբաղը, հասարակ բնակիչները դարձան ստեղծված իրավիճակի պատանդը։ dw.com-ը փորձել է պարզել, թե ինչպե՞ս են նրանք գլուխ հանում դրանից և ինչի՞ են սպասում: Ադրբեջանի կողմից տարածաշրջանի շրջափակումը շարունակվում է ավելի քան վեց ամիս, իսկ հունիսի 15-ից այն գրեթե տոտալ է։ Ղարաբաղը, որը, տեղական իշխանությունների խոսքով, այժմ ունի մոտ 120000 բնակչություն, զրկված է կարևոր ռեսուրսներից, ներառյալ՝ պարենից, գազից, էլեկտրաէներգիայից ու վառելիքից: Առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս և գների կտրուկ աճ, մարդկանց համար դժվարացել է անգամ անհրաժեշտ բուժօգնություն ստանալը։

Շրջափակումը կործանարար ազդեցություն է ունեցել նաև Լեռնային Ղարաբաղի տնտեսության վրա. բազմաթիվ ձեռնարկություններ ստիպված փակվել են, գործազրկությունն աճել է, հազարավոր բնակիչներ պայքարում են միայն ապրուստը հոգալու համար: Ստեփանակերտի 26-ամյա բնակչուհի Արփինե Աղաջանյանը զգացել է Ադրբեջանի խստացված շրջափակման իրական հետևանքները, երբ բախվել է տեղի մթերային խանութների դատարկ ցուցափեղկերին: Քանի որ երկու երեխաների մայր Աղաջանյանը, իր իսկ խոստովանությամբ, ուշադրությամբ չի հետևել լուրերին, բաց է թողել այն հաղորդագրությունը, որ Ադրբեջանը ամբողջությամբ է արգելափակել երթևեկությունը Լաչինի միջանցքով։ «Ես գնացի խանութ աղ ու ձեթ գնելու և տեսա միայն դատարկ ցուցափեղկեր», - dw.com-ին պատմել է Արփինեն, որը, ինչպես և Լեռնային Ղարաբաղի մյուս բնակիչները, այժմ ապրում է 2020 թվականի պատերազմից և 200 օրվա շրջափակումից հետո պաշարված ամրոցում։ Արփինե Աղաջանյանը և նրա ամուսինն ունեն իրավաբանի որակավորում։ Բայց շրջափակման պատճառով կինը գրեթե ամբողջությամբ դադարեցրել է իր մասնագիտական գործունեությունը, ինչպես և տեղի բնակիչների մեծ մասը: Մարդիկ հազիվ են ծայրը ծայրին հասցնում։

«Եղբայրս Հայաստանից բանջարեղեն ու մրգեր էր ներկրում, հաց էր վաստակում, հիմա դա անհնար է դարձել։ Ես փորձում եմ համացանցով գումար աշխատել՝ յոգայի գորգեր եմ վաճառում արտասահմանում առցանց խանութի միջոցով»,- ասել է Աղաջանյանը։ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի շրջափակման ուժեղացումից հետո հումանիտար իրավիճակը կտրուկ վատթարացել է, նշել է Ստեփանակերտի մեկ այլ բնակիչ՝ 34-ամյա լրագրող Հայկ Ղազարյանը։ Նրա խոսքով, նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք նախկինում հատուկ կտրոններով էին, միշտ չէ, որ լինում են։ «Հիմա կտրոններով կարելի է բրինձ, ալ յուր, լոբի և կարտոֆիլ գնել: Այս անգամ, թվում է, իշխանությունները մի փոքր ավելի պատրաստված էին շրջափակմանը, սակայն այդ պաշարները նույնպես շուտով կարող են սպառվել, խանութներում երշիկեղեն, կիսաֆաբրիկատ մսամթերք և այլ տեսականի գործնականում չկա»,- dw.com-ին ասել է Ղազարյանը։ Տեղի բնակիչները դժգոհում են, որ խանութների ցուցափեղկերից անհետացել է նաև մանկական սնունդը։

Նրանք փորձել են այդ խնդիրը հասցնել ՄԱԿ-ին։ Հունիսի 23-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի երեխաների։ Խոցելի վիճակում են հայտնվել նաև ծանր հիվանդները: Ճիշտ է, հունիսի 25-ին Ադրբեջանը փոքր-ինչ թուլացրել է շրջափակումը՝ թույլ տալով հիվանդներին Ղարաբաղից տեղափոխել Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Թույլատրվել է նաև Հայաստանից Ղարաբաղ դեղորայքի առաքումը ռուս խաղաղապահների կողմից։ Սկզբից Ղարաբաղից Հայաստան տանող միակ ճանապարհը փակվել էր Բաքվի կառավարության կողմից աջակցվող, այսպես կոչված, «էկոակտիվիստների» կողմից: Հետո ադրբեջանցի սահմանապահները անցակետ տեղադրեցին Հայաստանի հետ սահմանին և դրանով իսկ առաջացրին Երևանի սուր արձագանքը։ Հայաստանի իշխանությունները դա համարում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի «կոպիտ խախտում» և կշտամբում են Ռուսաստանին իր պարտավորություններից խուսափելու համար, ըստ որի, Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողությունը նրանք պետք է իրականացնեն:

Մոսկվայի նկատմամբ դժգոհություններ են արտահայտվել նաև Լեռնային Ղարաբաղում։ Ապրիլի 23-ին ԼՂՀ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստից հետո տարածված հայտարարության մեջ կոչ է արվում «եռակողմ համաձայնագրի կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ սկսել շրջափակման վերացման շուրջ քննարկումները»: Գրեթե բոլոր միջնորդները և բազմաթիվ միջազգային կառույցներ կոչ են արել Բաքվին՝ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը։ Արդարադատության միջազգային դատարանը ևս Բաքվին հանձնարարել է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը։ Սակայն Ադրբեջանը չի շտապում լսել նրանց։

Ավելին, Բաքուն մեկ անգամ չէ, որ ամբողջությամբ կամ մասամբ դադարեցրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը, իսկ մարտից անջատել է էներգամատակարարումը։ Գազատարն ու էլեկտրահաղորդման գծերն անցնում են Լաչինի միջանցքով և վերահսկվում են ադրբեջանական զինուժի կողմից։ Բաքվի գործողությունները հանգեցրել են ամենօրյա անջատումների, քանի որ էլեկտրաէներգիայի տեղական արտադրական հզորությունները չեն կարողանում լիովին բավարարել ներքին պահանջարկը:

«Էլեկտրաէներգիան օրական երեք-չորս անգամ 2 ժամով անջատվում է: Դա մեծապես բարդացնում է կենսապայմանները: Բայց մենք դիմանում ենք, փորձում ենք հարմարվել: Մարդիկ արդեն պատրաստվում են ձմռանը, այստեղ աճեցվող բանջարեղենից և մրգերից պահածոներ են պատրաստում»,- պատմել է Հայկ Ղազարյանը: Ղարաբաղում շրջափակման սկսվելուց հետո բենզինի և դիզվառելիքի գները բարձրացել են։ Ինչ-որ պահի դրանք հասել են լիտրը 1200 դրամի:«Հիմա բենզին անհնար է գնել, այն տրվում է միայն հասարակական տրանսպորտին»,- պարզաբանել է Ղազարյանը՝ հավելելով, որ վառելիքի պակասի պատճառով քաղաքի մի ծայրից մյուսը ոտքով են գնում, որպեսզի պարզեն, թե խանութներում կա՞ կարագ, կարտոֆիլ, բրինձ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Հայտնիների հրապարակումները՝ Հունիսի 1-ի առթիվ Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար. Արտակ ԶաքարյանՓոքրիկ խմբակը չի հարգում մեր դատարանների որոշումները․ Դավիթ ՂազինյանԱյս ընտրությունները ազատության և փրկության մասին են․ Սամվել ԿարապետյանՄենք պետք է պահպանենք մեր ավանդական արժեքները․ Արամ ՎարդևանյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Տավուշում զարգացնելու ենք տուրիզմը․ Սամվել ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը թեման պրիմիտիվացնում են․ մենք խոսում ենք երկաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդրի մասին․ Կարպիս ՓաշոյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Տավուշի մարզի բնակիչների հետՀետախուզության նախազգուշացումները ռուսական հարվածների մասին մնում են ուժի մեջ․ Զելենսկի Հունիսի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Փոքրի խմբակին Արաբկիրը դեռ մերժել է 2021 թվականին․ Նարեկ ԿարապետյանՇատ արդյունավետ հեռախոսազանգ ունեցա Նեթանյահուի հետ․ Բեյրութ զnրքեր չեն գնա. Թրամփ Նա պատերազմ է հայտարարել մեր ժողովրդի դեմ․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում մեր երեխաներն ունենալու են անհոգ մանկություն․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» կարողացել է կոտրել վախի մթնոլորտն ու համախմբել հազարավոր մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՈչ ոք չի հետևում․ միայն դու ես որոշում․ Գոհար ՂումաշյանՀիշո՞ւմ եք գոնե մեկ դեպք, երբ Փաշինյանը «ոչ» է ասել Ալիևին․ Նարեկ ԿարապետյանԼևոն Քոչարյան VS Ռոբերտ ՔոչարյանԱրտաշատում «Nissan Tiida»-ն բախվել է «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարին․ կա վիրավոր Ադրբեջանը Հայաստանի տարածքները համարում է իր «պատմական հայրենիքը». միայն մենք կկասեցնենք 300,000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը. Սամվել ԿարապետյանՀայտնի է 2026 թ. «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության անցկացման նոր վայրն ու օրը Ղազախստանը դարձել է ռուսական օղու գլխավոր գնորդը Կեղծավորություն կլիներ ասել, թե կարող եմ մրցակցել Յամալի հետ․ Ռաֆինյա 13 տարեկանում կյանքից հեռացել է Արեն Քառյանը «Բոլորս միասին պետք է գնանք եվրոպական մեծ հաղթանակների հետևից, քանի որ ես տեսնում եմ թիմի պոտենցիալը, թիմը ընդունակ է ամեն ինչի». Սամվել ԿարապետյանՏհաճ հոտի պատճառով ինքնաթիռում ուղևորներ հոսպիտալացվել են Հունիսի 2-ից սահմանափակվում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը․ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայություն Նաիրի Հոխիկյանի տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմիցՖիդանը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել 2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճանապարհինԵրեխաների պաշտպանության միջազգային օր․ Սամվել ԿարապետյանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ փոխնախարարները խորհրդակցություն են անցկացրել 44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշել էր Նիկոլ Փաշինյանը, մոտեցավ Նարեկ ԿարապետյանինՄի շարք վայրերում գազ չի լինի հունիսի 2-ին «Լա Բոհեմ»՝ նվիրված Շառլ Ազնավուրին և «Տանգո»՝ պարային ներկայացում․ պրեմիերա՝ Պարոնյան թատրոնում «Փոքր Մհեր»․ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը՝ մեծ էկրանին Փարաքարում բախվել են «Range Rover»-ն ու «Volkswagen»-ը. կա զnհ Ուժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում էՍամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցինՈւժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում է Գողության դեպքեր․ 35-ամյա, 40-ամյա և 37-ամյա տղամարդիկ են հայտնաբերվել Վաղը շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Իրանն անմիջապես դադարեցնում է բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ Լիբանանում մшրտական գործողությունների ակտիվացման պատճառով. Tasnim Մեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր Տրոլեյբուսների հետ կապված նորություն կա