Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խոշոր խաղացողների շահերի շրջապտույտը տարածաշրջանի շուրջ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Չնայած անընդհատ խոսվում է բանակցային հարթակում ինչ-որ առաջընթացների մասին, այնուամենայնիվ, նշմարվում է, որ բանակցային սեղանի վրա դեռևս կոնկրետ համաձայնություն չկա, որը կարող է հիմք դառնալ հաշտության պայմանագրի ստորագրման համար։ Իսկ առաջիկայում Բրյուսելում սպասվում է Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը, որի հետ, փորձագետների համոզմամբ, մեծ հույսեր չպետք է կապել, քանի որ Ադրբեջանը ոչ թե փորձում է փոխհամաձայնության գալ, այլ բանակցություններն օգտագործում է միայն իր պայմանները հայկական կողմին պարտադրելու համար։

Մյուս կողմից էլ՝ Բաքուն փորձում է Արցախում բնակչության գոյատևման համար անհամատեղելի պայմաններ ստեղծել՝ անջատելով գազամատակարարումը, էլեկտրաէներգիան և խոչընդոտելով կենսական ապրանքների փոխադրումը դեպի Արցախ։ Փաստացի Ադրբեջանին հաջողվում է դեռևս անպատիժ կերպով շարունակել իր հանցագործ գործելակերպը։ Ինչ վերաբերում է միջազգային իրավիճակին, ապա պետք է նկատի ունենալ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներկայացուցիչ Ֆրանսիան դուրս է մնացել միջնորդի առաքելությունը ստանձնելու իր դերակատարությունից, քանի որ Բաքուն դեմ է դրան։ Ուստի, եթե Փարիզը հստակ դիրքորոշում չարտահայտի, ապա չի կարողանա ազդեցություն ունենալ տարածաշրջանում։

Ավելին, Ալիևը, հետևելով Էրդողանի օրինակին, մեղադրում է Ֆրանսիային գաղութային անցյալի համար ու Չմիավորման երկրների շարժման հարթակն օգտագործում է այդ նպատակի համար։ Իրականում խնդիրն ավելի լայն կոնտեքստ ունի ու տեղավորվում է Ֆրանսիայի ու Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիայի հակասությունների տիրույթում, որն սկսվում է Աֆրիկայում ֆրանսիական նախկին գաղութներ Թուրքիայի մուտք գործելու փորձերից, Միջերկրական ծովի արևել յան հատվածի հետ կապված շահերի բախումից, Ֆրանսիայի մահմեդականներին հրահրելու թուրքական փորձերից և ավարտվում Ֆրանսիային Հարավային Կովկասում դերակատարություն ունենալուց դուրս մղելու Թուրքիայի փորձերով։ Ուստի, պատահական չէ, որ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ Ֆրանսիան պատրաստվում է սպառազինություն մատակարարել ՀՀ-ին, ու այդ նպատակի համար է, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը ռազմական կցորդ է նշանակվել։

Բայց, ի տարբերություն Ֆրանսիայի, որն ընդհանրապես ադրբեջանական գազի ու նավթի կարիքը չունի, ԵՄ-ն առավել մեղմ դիրքորոշում ունի Ադրբեջանի նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ մի շարք երկրներ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին ադրբեջանական նավթ ու գազ են ստանում։ Դրա համար էլ Բաքուն Բրյուսելի միջնորդական ջանքերի հետ կապված խնդիր չի տեսնում։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը, ապա Վաշինգտոնին ամենաշատը հետաքրքրում է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու հարցը։ Փաստացի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի՝ Արցախի ապագայի հետ կապված հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ Վաշինգտոնը կողմնակից է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, քանի որ եթե Արցախը որևէ կարգավիճակ ունենա, ապա Ռուսաստանի գործոնը կուժեղանա, հատկապես այն պայմաններում, երբ ՌԴ խաղաղապահների վրա է դրված Արցախի բնակչության պաշտպանության խնդիրը։

Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանին, որպեսզի այն ավելացնի էներգակիրների մատակարարումը դեպի ԵՄ երկրներ՝ ՌԴ-ի էներգետիկ պաշարների մատակարարմանը այլընտրանք ստեղծելու նպատակով։ Բացի այդ, ԱՄՆ-ը շարունակում է ռազմական օգնություն ցույց տալ Ադրբեջանին ընդդեմ Իրանի, հատկապես այն պայմաններում, երբ իրանա-ադրբեջանական հարաբերությունները հիմնականում լարված բնութ են կրում։ Թերևս դիմադրության չհանդիպելու հանգամանքով է պայմանավորված, որ Ադրբեջանն ինչպես ցանկանում, այնպես էլ խախտում է մարդու իրավունքները և արցախահայության նկատմամբ իրագործում կոնկրետ հանցագործություններ։ Իսկ մարդու իրավունքների ու ժողովրդավարության մասին ճառեր ասող Արևմուտքի մտքով որևէ կերպ չի անցնում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել։ Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրին՝ ՌԴ-ին, ապա պարզ է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին Հարավային Կովկասում առկա դասավորության պայմաններում Մոսկվայի դիրքերն էականորեն թուլացել են։

Իսկ դրա փոխարեն մեծացել է թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունը։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանն արդեն փորձում է կոնկրետ պայմաններ թելադրել ռուսական կողմին։ Բաքուն ոչ միայն անտեսում է Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Մոսկվայից հնչող կոչերը, այլև պահանջում է, որ ռուս խաղաղապահները Արցախ գնան ոչ թե Լաչինի միջանցքով, այլ Ադրբեջանի տարածքով։ Պարզ է, որ ՌԴ-ի ու Թուրքիայի շահերը Ուկրաինայից, Սիրիայից մինչև Հարավային Կովկաս հակասում են միմյանց։ Ու պատահական չէ, որ Թուրքիան, խախտելով ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, «Ազովի» հրամանատարներին հանձնեց Ուկրաինային։ Եթե ՌԴ-ն Թուրքիայի հետ որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել նաև հայ-ադրբեջանական հակամարտության մասով, ապա Անկարան հակված է խախտելու այդ պայմանավորվածությունները հատկապես այն ժամանակ, երբ ուկրաինական ճակատում Ռուսաստանն անհաջողություն կրի։

Թուրքիային հաջողվում է Ադրբեջանին վերածել իրենից կախյալ պետության ու էականորեն ուժեղացնել իր դիրքերը։ Թուրքական հաջորդ թիրախը Հայաստանն է։ ՌԴ-ից հայտարարություններ են հնչում, թե իրենք մտադիր չեն հեռանալ Հարավային Կովկասից, բայց եթե Մոսկվան վճռական է այս հարցում, ապա այլ ելք չկա, քան դաշնակից Հայաստանին աջակցելն է։ Բայց այդ աջակցելու պահը չպետք է շատ ուշացնել, քանի որ եթե հայկական կողմի դիրքերն անընդհատ թուլանան, ու ՀՀ-ն ընկնի Թուրքիայի ազդեցության տակ, ապա ՌԴ-ն կկորցնի տարածաշրջանում դիրքերը պահպանելու հնարավորությունը։ Ստացվում է, որ Հայաստանին աջակցելու հարցում Ֆրանսիան ու ՌԴ-ն նույնիսկ ընդհանուր շահեր ունեն (գումարած՝ Իրանը), մնում է, որ հայկական կողմը այս իրողություններն իր օգտին ծառայեցնի ու անձնատուր չլինի թուրք-ադրբեջանական պահանջներին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով