Սիլվա Հակոբյանը հե՞տ է տվել նշանը. պարզաբանում է երգչուհու հայրը
ՖՈՏՈAsekose.am-ը գրում է.
Արդեն տեղեկացրել ենք, որ ամիսներ առաջ տեղի է ունեցել երգչուհի Սիլվա Հակոբյանի և պրոդյուսեր Դավիթ Ազարյանի նշանադրությունը:
Asekose.am-ի ընթերցողներից մեկը տրամադրել է տեղեկատվություն, ըստ որի Սիլվա Հակոբյանը հետ է տվել իր նշանը: Ըստ տվյալ ընթերցողի պնդման՝ երգչուհին վերջին շրջանում չի կրում իր նշանադրության մատանին: Լուրը ճշտելու համար կապ հաստատեցինք երգչուհու հոր և պրոդյուսեր՝ Հակոբ Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց լուրը: Վերջինս մասնավորապես նշեց.
«Ով նման բան է ասել ուղղակի «դուրս է տվել»: Ես չեմ ցանկանում խոսել Սիլվայի անձնական կյանքի մասին: Ինչ տեղեկատվություն էլ լինի միևնույն է չեմ պատասխանելու»,-Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց Սիլվա Հակոբյանի պրոդյուսերը:

1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



