Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սպիտակ տան գլխավոր նպատակն է հնարավորինս հետաձգել Ռուսաստանի հովանուներ քո ընթացող խաղաղության գործընթացը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

riafan.ru-ն «ԱՄՆ-ի նպատակն է Ռուսաստանի միջնորդությամբ իրականացվող խաղաղության գործընթացը ձգձգել» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անցյալ տարի Վալդայ ակումբում պատասխանելով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ լրագրողների հարցերին, ասել էր, որ երկու մրցակցող խաղաղության ծրագրեր կան: Առաջինը Վաշինգտոնի պլանն է, որը ճանաչում է «Ադրբեջանի ինքնիշխանությունը ամբողջ Ղարաբաղի նկատմամբ», իսկ երկրոր- դը Մոսկվայի պլանն է, որը ճանաչում է Ղարաբաղի «հատուկ իրավիճակը»` հաշվի առնելով և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պահանջները։

Չնայած ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի համառ կոչերին` Մոսկվան դիմակայում է Հայաստանում ռուսական զորքերին հակամարտության մեջ ներգրավելու ճնշմանը, որպեսզի խուսափի Բաքվի և Անկարայի հետ ուղղակի առճակատումից։ Իր խաղաղության ծրագրում Ռուսաստանը շեշտը դնում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար վստահության ամրապնդման միջոցառումների վրա, ներառյալ երկու երկրների միջև առևտրի և տրանսպորտի ընդլայնումը:

Վաշինգտոնի գործընթացն ուղղված է հակամարտությունը հավերժացնելուն, Ամերիկայից երկու երկրների կախվածությանը և սեփական միջնորդական ջանքերի շարունակականությանը։ Անհանգստացած երկու երկրների միջև խաղաղության ուղղությամբ շարժումից, որտեղ Ռուսաստանը հանդես է գալիս որպես միջնորդ, Վաշինգտոնը եզրակացրել է, որ հարաբերությունների կարգավորումը կնշանակի և՛ հայ-ադրբեջանական հակամարտության, և՛ Արևմուտքի երեսնամյա ներկայության ավարտ Հարավային Կովկասում:

Բնականաբար, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ը ցանկանում է ստեղծել Հարավային Կովկասի երկու պետությունների խաղաղության մոսկովյան բանակցություններին այլընտրանքային և, միևնույն ժամանակ, հակառակ հարթակ։ Դրանով նրանք ցանկանում են վարկաբեկել Մոսկվային, գումարած դրան՝ ստիպել Հայաստանին և Ադրբեջանին՝ բանակցել ամերիկյան խաղաղության ծրագրի շուրջ։ Թեև երկու երկրների համար դրա կարիքը բացարձակապես չկա, քանի որ Ռուսաստանի խաղաղության ծրագիրը հարմար է հակամարտող երկու կողմերին էլ։ Պատճառը պարզ է. այն հիմնված է արդար պատմական, իրավական հիմքի վրա, և միևնույն ժամանակ հաշվի են առնվում տարածաշրջանի և ամբողջ աշխարհի այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները: Իսկ ամերիկացիների խնդիրն է միջամտել Մոսկվայի խաղաղության ծրագրին, հեռացնել նրան գործընթացից և սկսել շահարկել հակամարտող կողմերին։

ԱՄՆ-ը չի ընդունում 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված ստատուս քվոն, նա ցանկանում է ինքնուրույն կառավարել գործընթացները, ընդ որում` անգամ հավատարիմ չմնալով միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին ու ներկայում ձեռք բերված պայմանավորվածությունների: Ամերիկացիներն առաջնային պլան են մղում սեփական աշխարհառազմավարական, աշխարհաքաղաքական, էներգետիկ և այլ շահերը:

Բնականաբար, Վաշինգտոնի հիմնական նպատակը Ռուսաստանին հեռացնելն է Հարավային Կովկասից, նրա աշխարհաքաղաքական դիրքերին և խաղաղապահ երկրի իմիջին հարվածելը: Բանն այն է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ պատերազմում է ոչ միայն Ուկրաինայում, ազդեցության ոլորտների համար պայքար է մղվում աշխարհի բոլոր ծայրերում, այդ թվում՝ Հարավային Կովկասում: Այդտեղ նրանք գործում են խորամանկորեն՝ դիվանագիտորեն, հետախուզության, երբեմն նույնիսկ սադրիչ զինված խմբերի միջոցով։ Նման բան մենք արդեն տեսել ենք, երբ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ մանդատի այնտեղ անսպասելիորեն հայտնվեցին Եվրամիության զինված դիտորդներ, ավելի ճիշտ՝ սադրիչներ։ Այնուամենայնիվ, հավանաբար ԱՄՆ-ին չի հաջողվի երկրներին ներքաշել իր արկածախնդրության մեջ, քանի որ հակամարտող կողմերը քաջ գիտակցում են, որ Ռուսաստանն այն ուժն է, որը պատմական, աշխարհաքաղաքական և այլ գործոնների պատճառով իրավունք ունի մասնակցել տարածաշրջանի խնդիրների լուծմանը: Ոչ ոք չի կարող և իրավունք չունի Մոսկվային հեռացնել տարածաշրջանից:

Եթե ԱՄՆ-ը, հազարավոր կիլոմետրեր հեռու լինելով, փորձում է իր շահերից ելնելով՝ որպես հեգեմոն միջամտել տարածաշրջանի գործերին, ապա ինչո՞ւ Ռուսաստանը, որը հարևան է, և որի հետ այդ ժողովուրդները դարեր շարունակ ապրել են կողք կողքի, Ղարաբաղի հարցի որոշման մեջ ձայնի իրավունք չպետք է ունենա: Ինչո՞ւ նա պետք է մի կողմ քաշվի, ինչպես ամերիկացիներն են ուզում: Ռուսաստանի կարգավորման ծրագրում հստակ մատնանշվում են այն հիմնական խնդիրները, որոնք կռվախնձոր են դարձել Ադրբեջանի և Հայաստանի միջև: Բացի դա, Վաշինգտոնը չունի կողմերի վրա ազդելու այնպիսի հզոր ներուժ, որքան Մոսկվան, և արտերկրում դա հասկանում են: Ուստի, այժմ Սպիտակ տան գլխավոր նպա- տակն է հնարավորինս հետաձգել Ռուսաստանի հովանու ներքո ընթացող խաղաղության գործընթացը:

Բայց առանց Ռուսաստանի հավանության խաղաղության պայմանագիր չի կարող ստորագրվել։ Եթե պատկերացնենք, որ դա հիպոթետիկ տեղի ունենա, ապա դա երկար չի տևի։ 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի էր ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հակիրճ հայտարարություն էր արել, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ «կա ռուսական և ոչ ռուսական հայեցակարգ»: Նախագահ Իլհամ Ալիևը չի փոխել իր անվերապահ դիրքորոշումը. «Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է դարձել։ Դա որոշվել է երկու տարի առաջ, ուստի գործնականում քննարկելու բան չկա»: Նա նաև պնդել է այնպիսի խաղաղության համաձայնագիր կնքել, որը հիմնված կլինի երկու երկրների միջև երկկողմ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման, առևտրային ուղիների և տրանսպորտային ուղիների ստեղծման վրա։ Ի՞նչ կարելի է ասել։ Պետք է սպասել, և կտեսնենք, թե ինչ կլինի։

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ ՎարդևանյանՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըՉգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Ինչ գին կունենա ոսկին առաջիկայումԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշի գործառույթը Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կnրծանվել է ուսումնական F-16 ինքնաթիռը Վայրեր Հայաստանում, որոնք կարծես ֆիլմից լինենԿոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել 0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԽորթ հայրը ալկոհոլի ազդեցության տակ 35 անգամ հարվածել է որդուն և դաժանորեն սպանել. հայտնի է պատճառըԻրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան Իմ հասցեին ստանում եմ բազմաթիվ սպառնալիքներ, որոնց մասին չի հայտարարվում․ Թրամփ Թուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին (տեսանյութ) «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կիևը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար Արգենտինայի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի». պաշտոնական Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով Իրանը և ԱՄՆ-ը չեն պայմանավորվել hրադադարի երկարաձգման շուրջ. Reuters Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե ԳրիգորյանըUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով