Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կադաստրի վկայականները»... և դարավոր հայկականը թշնամապատկան համարողները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին տարիներին մեր երկիրը պատուհասած զանազան աղետների շարքում կա մի դրվագ, որ առանձնապես տպավոր վել է: Քարահունջի (Զորաց քարեր) բազմահազարամյա աստղադիտարանի վարկաբեկումն էր, թե՝ այն ընդամենը ինչ­որ դամբարան է եղել ու՝ վերջ: Այնինչ, լուսահոգի Պարիս Հերունին որքան համոզիչ ու փաստարկված էր ներկայացնում Քարահունջի՝ աստղադիտարանային հենքը: Երևի այդ էր պատճառը, որ լրահոսում անմիջապես ուշադրություն գրավեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հաղորդագրությունը, որի համաձայն՝ ի դեմս Զորաց քարեր հուշարձանի, գործ ունենք 11 հազար տարեկան աստղադիտարանի հետ: Ըստ հաղորդագրության, ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու Հայկ Մալխասյանը մասնավորապես նշել է, որ հուշարձանի մշակութային շերտերը վերաբերում են Քրիստոսից առաջ 9000, 5800 և 2341 թվականներին, և առանձնահատուկ նշելի է, որ հուշարձանը շահագործել են մի և նույն մշակույթի կրողները:

«Ընդհանուր առմամբ, հուշարձանում ակնառու է 11 000 տարեկան հայկական աստղադիտական­օրացուցային կրոնածիսական մշակույթը որպես մեկ ամբողջություն: Կարևոր բացահայտումներից է նաև հուշարձանի կառուցվածքային և բովանդակային կապը 4­-րդ հազարամյակի Քեթիի քրեղանի զարդապատկեր օրացույցի միջև»,­ ասել է Հայկ Մալխասյանը: Կարճ ասած՝ Զորաց քարերը Հայաստանի ու հայության «կադաստրի վկայական» են: Ամրակո՛ւռ վկայական: Դե, կա մեկը, չէ՞, որ ընկած «կադաստրի թղթեր» է, իբրև թե, որոնում Հայաստանի համար ու, իբրև թե, չի գտնում, գնում ու թշնամուց է... «կադաստրի թուղթ» հայցում... Մյուս կողմից՝ ինչ­որ բան հուշում է, որ Քարահունջի կամ, որ նույնն է՝ Զորաց քարերի շուրջ դեռ էլի ու էլի բանավեճեր և անգամ վիճաբանություններ կլինեն: Սակայն տվյալ դեպքում խոսքը նույնիսկ այդ մասին չէ: Այ, ինչն իսկապես անհագստացնում ու խորագույն մտահոգություն է պատճառում, եթե չասեմ՝ տագնապ, այն է, թե ընդամենը քանի՞ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում թշնամին: Հասկանալի է՝ Զորաց քարերից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա: Բազմահազարամյա քարե աստղադիտարանից ընդամենը մի քանի կիլոմետր է հեռուհայոց մեկ այլ «կադաստրի վկայական». Ուղտասարը (Ուխտա սար)՝ իր հանրահայտ նախնադարյան ժայռապատկերներով:

Պատմության մի անկրկնելի հուշարձան, որը հիմա... հայ-­ադրբերջանական շփման գծի տակ է, եթե հնարավորինս կոշտ չարտահայտվենք: Եվ ի՞նչ է մնացել այդ ժայռապատկերներից, քանի­քանիսն են ջարդու խուրդ արվել, վնասվել, ո՞ր մասն է թշնամու ոտքի տակ անցել, ո՞ր մասն է դեռևս հայկական վերահսկողության տակ: Իսկ եթե մի քանի կիլոմետր էլ «խորանա՞նք»: Հասնենք, օրինակ՝ Դադիվանք: Այն Դադիվանքը, որ ազատ շնչեց շնորհիվ ազատագրման ու հարյուրավոր լուսավոր տղաների կյանքի գնով: Եվ այն Դադիվանքը, որ թշնամական գերության մշտական սպառնալիքի տակ է դրվել վերջին 3 տարվա ընթացքում ու այս իշխանության գործունեության հետևանքով ու մեղքով: Իսկ Ծիծեռնավա՞նքը: Այն, որ երկուսուկես տարի առաջ առանց կրակոցի տրվեց թշնամուն: Այն Ծիծեռնավանքը, որտեղ հնագետները 4-­րդ դարում հավատի համար նահատակվածի գերեզման էին գտել:

Այն Ծիծեռնավանքը, որ պարզապես հրաշանիստ մի հուշարձան է: Դրանից ուժեղ «կադաստրի վկայակա՞ն»: Հապա Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցո՞ցը... Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր մի քանի տարի առաջ հանրությունը վշտահարվել, որ այրվել է Փարիզի Աստվածամոր տաճարը: Հիմա ո՞ւր են այդ զգայուն հայրենակիցները: Եվ ինչո՞ւ են լուռումուջ, ինչո՞ւ են անդրդվելի, երբ թշնամուն հանձնված (եթե չասենք՝ նվիրած) Շուշիում հենց հիմա ադրբեջանական թուրքերը Ղազանչեցոց եկեղեցին վերածում են մզկիթի: «Կադաստրի վկայականը» ջնջում են: Թշնամին է ջնջում: Մեր թողտվությամբ: Ու ջնջում է թշնամին, որովհետև կան մարդիկ, որոնք հազարամյակներով հայկականը համարում ու հռչակում են որպես... թշնամապատկան: Շատերն են լսել, որ Մեսրոպ Մաշտոցը գրերի գյուտից հետո առաջին դպրոցը կամ առաջիններից մեկը Արցախ աշխարհում է հիմնել՝ Ամարասի վանքում:

Իսկ գիտե՞ք, թե թշնամին քանի մետր է հեռու Ամարասից: Համարյա հեռու չէ: Այնպես որ, «կադաստրի վկայականներ» կան ու կան: Բայց դարավոր, բազմահազարամյա հայկականը թշնամապատկան համարողի, ավելի վատ՝ թշնամապատկան դարձնողի համար դրանք՝ ի՞նչ: Շատ­-շատ՝ «թիթիզանան», գնան Ակնայում նկարվեն՝ նուռը ձեռքներին, մեծ­-մեծ գրեն՝ «Ակնան իմ հայրենիքն է», ու առանց «օֆ» քաշելու թողնեն թշնամուն: Նայեն Արարատին ու այն սքեթչային ֆիլ մի տարբերակով ասեն. «Վա՜յ, էս ինչ կեղտոտ պադյեզդ ա...»: Հիմնը քիմքներին չի գալիս: Գերբի վրայի առյուծից են վատանում: Արարատ սարի բիբլիական պատկերը նրանց մոտ ուղեղի այրոց («իզժոգա») է հարուցում: Մի հատ թեսթ արեք, գուցե օգնի՞ հասկանալ, թե՝ ինչո՞ւ են ոմանք թշնամապատկան համարում, օրինակ՝ Արցախը, որտեղ ամեն քարի տակ ու ամեն քարի վրա, կարելի է ասել, դաջված են հայկական «կադաստրի վկայականները»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տիբեթում