Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հրապարակ». Ալավերդու համայնքապետը մարզպետին ասել է` դուք ձեր նախընտրական շրջայցն առանց ինձ արեք

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի կարողանում հաշտվել մի շարք համայնքներում կրած պարտության հետ եւ որտեղ կարողանում է` ընտրություններից անմիջապես հետո է խլում տեղական իշխանությունը, որտեղ չի կարողանում` հաջորդ փուլերում է սկսում խլելուն ուղղված գործողություններ իրականացնել եւ «սարքել» ընտրված համայնքապետերի դեմ: Լոռու մարզի Ալավերդի համայնքում պարտությունը եւս ՔՊ-ն չի մարսում եւ ՏԻՄ ընտրություններից ամիսներ անց ամեն միջոց գործադրում է իշխանությունը զավթելու համար։

Հիշեցնենք․ անցած սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով՝ ՀԱԿ-ի մեկ մանդատից էր կախված, թե ով կղեկավարի Ալավերդին առաջիկա 5 տարիներին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագի՞րը», թե՞ «Ապրելու երկիրը», որոնք 13-ական մանդատ էին ստացել ավագանիում, եւ ՀԱԿ-ն անսպասելիորեն ոչ թե ՔՊ-ի, այլ «Ապրելու երկրի» հետ հուշագիր ստորագրեց, ու քաղաքի ղեկավարումն անցավ այս կուսակցության ցուցակը գլխավորած Արկադի Թամազյանին։ Իշխանության թեկնածուն այս համայնքում պատգամավոր Արեն Մկրտչյանն էր, ով ընտրությունից հետո ինքնաբացարկ ներկայացրեց ավագանուց, որ պահի ԱԺ մանդատը։

Իսկ վերջին օրերին իշխանությանը սպասարկող լրատվամիջոցներն ուղղակի արշավ են սկսել Թամազյանի դեմ եւ հիմնականում հղում անելով անանուն աղբյուրներին՝ հրապարակում են համայնքի ղեկավարի թույլ տված ապօրինությունները, որոնք իբր բացահայտվել են մարզպետարանի ստուգումների արդյունքում։ Դիցուք՝ ըստ իշխանական սիվիկ.ամ-ի․ «Սուբվենցիոն ծրագրով համայնքի եւ կառավարության բյուջեից հատկացված գումարով պիտի ջրագիծ փոխվեր, բնականաբար, նոր խողովակաշար պիտի անցկացվեր, սակայն նոր խողովակաշարի գնով հին խողովակներ են գնել ու փորձել «սղղացնել»։ Նույն բանն էլ արել են որոշ տանիքների հետ կապված. տանիքի նոր ծածկի գնով հին ծածկ են գնել, ու էդպես շարունակ։ Եղել են նաեւ 60 հոդվածի հողերի օտարման դեպքեր, պաշտոնների ապօրինի նշանակումներ ու ֆինանսական այլ չարաշահումներ»։ 

Մենք կապվեցինք համայնքապետի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչի մասին է գրում կուսակցական լրատվամիջոցը։
«Հրապարակված տեղեկությունները ստահոդ են, իրականությանը չեն համապատասխանում, քաղաքական պատվեր է։ Երեւի Արեն Մկրտչյանը չի կարողանում մարսել պարտությունը»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով «չարաշահումների» մասին լուրերին՝ ասաց Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը։ Բայց ստուգումներ եղել են:

Պարզվում է՝ համայնքապետարանում ստուգումներ սկսելը նախապատմություն ունի: Մոտ մեկ ամիս առաջ Ալավերդի է այցելել Լոռվա մարզպետը, խոշորացված համայնքի ղեկավար Թամազյանը հրաժարվել է Արամ Խաչատրյանի եւ մի քանի տասնյակ ՔՊ-ականների հետ համայնքում շրջայցի մասնակցել, ըստ էության` չի դիմավորել նրան, եւ մարզպետը չի մարսել այդ անարգանքը՝ դա ընդունելով որպես իր նկատմամբ ծանր վիրավորանք: Եվ անմիջապես պատկան նախարարությանը դիմում է գրել՝ Ալավերդում ստուգումներ անցկացնելու թույլտվություն ստանալու համար։ Թամազյանը մեզ պատմեց, որ զրուցել է մարզպետի հետ, բայց չի ցանկացել շրջել տասնյակ ՔՊ-ականների ուղեկցությամբ։ «Ես շրջայցի ժամանակ մոտեցել եմ պարոն մարզպետին, նրա հետ եղել են նաեւ քաղաքական իր կուսակիցները՝ մոտ 30 հոգի։ Ես տարակուսած էի` նման շրջայց երբեք չեմ տեսել, դա ավելի շատ նախընտրական քարոզարշավ էր հիշեցնում, այդ իսկ պատճառով պարոն մարզպետին ասել եմ՝ եթե կուզեք, միասին շրջայց անենք, եթե չէ, դուք ձեր նախընտրական շրջայցն արեք։ Նույն օրը երեկոյան մեր խմբակցության ավագանիներին, ինչպես նաեւ՝ իրենցից որոշներին ծանուցագրեր են եկել՝ կանչելով 25-օրյա զորահավաքին, ոստիկանության հետ միասին բերել են ծանուցագրերը, կարծում եմ՝ փորձում էին այնպես անել, որ ավագանու նիստեր չլինեին, կամ էլ քանի որ ունենք մեկ մանդատի տարբերություն, գուցե համամասնություն փոխեին»,- ասաց քաղաքապետը` հավելելով, որ ավագանու ծանուցված անդամներն անցել են բժշկական «կամիսիա», եւ պարզվել է, որ պիտանի չեն զորահավաքին մասնակցելու։
Թամազյանը նշեց, որ համայնքապետարանում, ըստ նախատեսվածի, ստուգումներ պետք է իրականացվեին տարվա չորրորդ եռամսյակին՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, սակայն մարզպետն իր այցից հետո դիմել է ՏԿԵ նախարարությանը եւ ստացել արտահերթ ստուգումների թույլտվություն երկրորդ եռամսյակի համար եւս․«Ստուգումները նախատեսված 15 օրում ավարտեցին, բայց հետո լրացուցիչ եւս 10 օր` նախարարի թույլտվությամբ, ավելացրին։ Այսօր վերջին օրն է, դեռ պատասխանները չկան։ Ի դեպ, ստուգումներն իրականացրել են անօրինական փորձագետները, մի քանի օր հետո պահանջեցինք փաստաթղթեր, բայց չներկայացրին ու այլեւս չեկան, չշարունակեցին»։ Համայնքի ղեկավարը վստահ է՝ չարաշահումներ եթե լինեին, ՔՊ-ն վաղուց հանցագործության մասին հաղորդում ներկայացրած կլիներ։

Այս խնդիրն արդեն դուրս է եկել համայնքային շրջանակներից եւ վերածվել միջկուսակցական վեճի` Ալավերդու խնդրին մի քանի օր առաջ անդրադարձել է նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։ «Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում մարսել անցած տարի Ալավերդիում տարած իրենց պարտությունը։ Քաղաքական եւ մարդկային ճղճիմությունը որպես հիմնական գործելաոճ ընտրելով՝ Լոռու մարզի ղեկավարությունն Ալավերդի համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արկադի Թամազյանին փորձում է ճնշել՝ տարատեսակ ստուգումներով եւ հրաժարական տալու հորդորներով՝ սպառնալով հակառակ դեպքում քրեական գործեր հարուցել։ Տղերք, ոնց որ մոռացել եք՝ ում հետ գործ ունեք։ Մեզ ձեզ հետ չխառնեք ու օրինականությունից շեղվելու փորձեր չանեք, հակառակ դեպքում՝ առաջիկայում իրավապահները հենց ձեզանով են զբաղվելու»,- Ֆեյսբուքում գրել է նա։

Ամեն ինչից ակնհայտ է, որ Երեւանի ընտրությունների շեմին ներքաղաքական մթնոլորտն էլ ավելի է շիկանալու:

 

Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներումՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՕգոստոսին Հայաստանում սկսվում է նոր ալիքՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանՋո Բայդենը պայքարում է մետաստատիկ քաղցկեղի դեմ. նա նկատելիորեն թուլացել է․ WP29-ամյա տղամարդը առևանգել է նորապսակ զույգի երեխային՝ հարսանիքի ժամանակԼիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Դիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանԱրաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին Փաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՌուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում Պարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ․ 20-ամյա տղան պատմում է, թե ինչպես է սպшնել մորը Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու Երբ կավարտվի ռnւս-nւկրաինական պատերազմըՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա ԿոստանյանԵղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Հաճախակի քոր, մաշկի գունափոխում, ինչպես է զարգանում թաքնված քաղցկեղըԳազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն