Գրիպից մահացած տղամարդը վարակվել է Ռուսաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Առողջապահության նախարարությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ սուր շնչառական վարակի հետևանքով մահացածների թիվը վերջին երկու օրերին չի ավելացել, ասել է թե` վերջին տվյալներով մահացածների թիվը երեքն է:
Մահվան վերջին դեպք ը գրանցվել էր հունվարի 9-10-ի գիշերը՝ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում: Մահացողը H1N1 վիրուսով վարակված տղամարդ է, ջավախահայ, ով որոշ ժամանակ գտնվել է Ռուսաստանում և այնտեղից վարակված վերադարձել Հայաստան: Հիվանդը նախ ընդունվել է Գյումրու հիվանդանոց, ապա՝ տեղափոխվել Երևան:
Այդուհանդերձ, նախարարությունից հերքեցին վարակի հետևանքով մահվան դեպքերի ավելացման մասին առկա լուրերը: Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ այս պահին հայաստանյան բուժհիմնարկներից ստացված թարմ տեղեկատվությունը մշակվում է, և նոր տվյալները կհայտարարվեն այսօր կեսօրին` 14:00-ից հետո:
Իսկ մինչ այդ Առողջապահության նախարարությունից դարձյալ պնդեցին, որ այս պահի դրությամբ Հայաստանում գրիպի համաճարակ չկա: Իսկ շնչառական հիվանդությունների աճը պայմանավորված է սեզոնային գործոնով:
Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, սեզոնային վարակների հետևանքով աշխարհում ամեն տարի 250- 500 հազար մարդ է մահանում:
Սեզոնային վարակների ակտիվացման ու տարածվածության մասին այսօրվա դրությամբ արդեն հայտարարել են Թուրքիան, ՌԴ-ը, Ուկրաինան, Մերձբալյան երկրները:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



