Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 5-ին, ժամը 14։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցի թիվ 31 հասցեի մոտակայքում ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։01-ին, մարվել՝ 16։58-ին։ Այրվել են մոտ 800 քմ խոտածածկույթ և 450 խմ աղբ»,- ասված է հաղորդագրության մեջ։