Երևան, 05.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունն ավելանում են. հակասոցիալական քաղաքականություն է իրականացվում»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության կողմից ընդունված նախագծով հուլիսի 1-ից Հայաստանում միջին ամսական և նվազագույն կենսաթոշակները, ինչպես նաև ծերության, հաշմանդամության նպաստների չափերը կբարձրանան։ Նվազագույն կենսաթոշակը 31 600 հազար դրամից կդառնա 36 000, միջին կենսաթոշակը՝ 46 100 դրամից՝ 49 700 դրամ։ «Այդ բարձրացումները գնաճից առաջանցի՞կ են, թե՞ ոչ»,-ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հարցադրումն է, որի խոսքով՝ սոցիալական աջակցության գումարների բարձրացման մասին խոսելիս, որպես համեմատության հիմք, պետք է հաշվի առնել հենց նշված բանաձևը։

«Իսկ որպես գնաճի ցուցանիշ՝ ոչ թե պետք է վերցնել միջին գնաճը կամ սպառողական գների ինդեքսը, այլ կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի աճը, որովհետև սոցիալապես անապահով ընտանիքների ու անձանց ծախսերի հիմնական մասը բաժին է ընկնում հենց կենսապահովման նվազագույն զամբյուղին։ Հիմքում սա պետք է լինի, ոչ թե այն, թե թոշակները, նպաստներն ու նվազագույն աշխատավարձը քանի անգամ են բարձրացվել։ Սոցիալական աջակցության գումարները պետք է ավելանան առնվազն գնաճից բարձր կամ գոնե գնաճին համարժեք չափով։ Մեր տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ 2018-ից հետո հիմնական սոցիալական աջակցության գումարները նվազագույն կենսապահովման զամբյուղի աճից քիչ են բարձրացվել։ Միջին կենսաթոշակը 2018-ից հետո մինչ օրս բարձրացել է շուրջ 20 տոկոսով, բայց նշված թվից կրկնակի աճել են նվազագույն սպառողական ծախսերը։ Աղքատության նպաստները նշվածից էլ ավելի քիչ չափով են աճել։ Այս տեսանկյունից կրկին սկզբունքի խախտում ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Ավետիսյանը՝ նշելով, որ անապահովության նպաստները գրեթե զրոյական աճ են ունեցել այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում ծախսերի մոտ 30-35 տոկոս ավելացում ենք ունեցել։

«Այդ ընթացքում գնաճին համարժեք աճել է միջին աշխատավարձը և մի փոքր ավելի՝ նվազագույն կենսաթոշակը, բայց նվազագույն կենսաթոշակն, ըստ էության, նույնիսկ այս պահի դրությամբ 20 տոկոսով ավելի ցածր է, քան պարենային զամբյուղը։ Երկրորդ սկզբունքն այն է, թե այդ գումարները մեկ անձի հաշվով որքա՞ն են բավարարում նվազագույն ծախսերին։ Նվազագույն կենսաթոշակը 36 հազար դրամ է դարձել, բայց նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն այս տարվա առաջին եռամսյակում ավելի քան 80 հազար դրամ է, իսկ պարենային զամբյուղը՝ մոտ 44 հազար դրամ։ Այսինքն, ակնհայտ է, որ նվազագույն կենսաթոշակը սահմանված չէ անգամ պարենային զամբյուղի չափով։ Իր հերթին միջին կենսաթոշակը երկու անգամ պակաս է նվազագույն սպառողական զամբյուղից, իսկ նվազագույն կենսաթոշակը մոտ 20 տոկոսով պակաս է պարենային զամբյուղից։ Իսկ մնացած հայտարարություններն առավելապես այս իշխանության դեպքում պոպուլիստական դրսևորումներ են, իրավիճակի խեղաթյուրումներ՝ ցույց տալու, թե` «տեսեք, ինչքան լավ ենք մենք ապրում»,-հավելեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով նպաստների ավելացմանը՝ նպաստառուների թվի կրճատման համատեքստում, նա շեշտեց. «Ընդհանուր առմամբ, նպաստառու ընտանիքների թվի նվազումը պայմանավորված է համակարգով, որն իրենք խոստացել էին փոխել դեռ 5 տարի առաջ՝ առաջարկելով ներդնել անապահովության գնահատման համակարգը։ Մեզ մոտ հիմա ուղղակի համակարգն է գործում, և այս 5 տարվա մեջ որևէ դրական փոփոխություն տեղի չի ունեցել նաև հասցեականության առումով։ Ընդ որում առկա համակարգն ավելի են խստացրել։ Իրականում այսօր անապահով, աղքատ ընտանիքների մոտ 30 տոկոսը չի օգտվում այդ նպաստից և այդ թիվը հետզհետե ավելի է բարձրանում. երկրում աղքատությունը, ծայրահեղ աղքատությունն ավելանում են, իսկ անապահովության նպաստ ստացողների թիվը՝ նվազում։ Այստեղ տրամաբանություն չկա։ Խնդիրը, փաստացի, հենց իրենց հակասոցիալական քաղաքականությունն է։ Այս տեսանկյունից աղքատության նպաստի հասցեականության նվազումը ևս լուրջ խնդիր է»։

Թադևոս Ավետիսյանը մեկ այլ խնդրի մասին մատնանշեց՝ չբացառելով, որ կենսաթոշակների հերթական բարձրացումներից հետո այն կրկին առաջանալու է։ «1000, 2000, 3000 դրամ թոշակ են բարձրացնում, և աղքատության նպաստ ստացող ընտանիքները նպաստառուից հայտնվում են ոչ նպաստառուի կարգավիճակում։ Իսկ այդ կարգավիճակում կան նաև, օրինակ՝ տարեց կամ հաշմանդամության խնդիր ունեցող մարդիկ, որոնք թոշակ են ստանում։ Այս խնդիրն առաջացավ նաև անցած տարի՝ թոշակների բարձրացումներից հետո։ Տևական ժամանակ բողոքներ եղան, խնդիրը նաև ԱԺ-ում բարձրաձայնելուց հետո փորձեցին ինչ-որ միջանկյալ լուծումներ տալ։ Հիմա նորից կառաջանա այդ խնդիրը, որովհետև թոշակները հուլիսի 1-ից կրկին մի քանի հազարով բարձրացրել են։ Հարց է, թե ինչ լուծումներ կտան, բայց, մեծ հաշվով, անապահովության նպաստի այսպիսի համակարգի պարագայում, երբ նպաստառու ընտանիքների թիվը նվազում է, չի նշանակում, որ այդպիսով սոցիալական խնդիրներ են լուծվում։ Ընդհակառակը, մեր երկրի պարագայում դա ոչ թե խնդրի լուծում, այլ լրացուցիչ սոցիալական խնդիրներ առաջացնելու գործընթաց է»,-նշեց նա։

Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ պետական բյուջեն թույլ է տալիս թոշակները, նպաստներն ու սոցիալական աջակցության մյուս գումարներն ավելի մեծ չափով բարձրացնել։ «Եթե դատենք պաշտոնական վիճակագրությամբ ու այս իշխանությունների հայտարարություններով, ապա առնվազն միայն այս տարի ծրագրվածից մոտ 25 տոկոս ավելի հարկեր են հավաքագրվել։ Բացի այդ, 2022ից սկսած 12-13 տոկոս տնտեսական ակտիվություն է գրանցվում։ Եթե իրենց հայտարարություններով դատենք ու հիմք ընդունենք այն, որ տնտեսությունն այդքան լավ վիճակում է, հարկահավաքումը՝ նախատեսվածից ավելի, ապա կարելի է եզրակացնել, որ ոչ թե 2000-3000 դրամով կամ 7, 8, 10 տոկոսով, այլ ավելի մեծ բարձրացումների հնարավորություն կա։ Կա օբյեկտիվ անհրաժեշտություն և կա նաև հնարավորություն, որպեսզի կենսաթոշակները, նվազագույն աշխատավարձն ու հատկապես անապահովության նպաստները եթե ոչ ավելի, ապա առնվազն նախորդ շրջանի գնաճին համարժեք բարձրացվեն, որովհետև այս իշխանության օրոք մեր երկրում աճում է ծայրահեղ աղքատությունը, նաև աղքատության ցուցանիշի աճ ունենք։ Բացի այդ, այս բարձրացումները պետք է դատենք՝ ելնելով իրենց ծրագրային խոստումներից։ Խոստանում էին էապես կրճատել աղքատությունը, վերացնել ծայրահեղ աղքատությունը և լուծել աշխատող աղքատների խնդիրը։ Փաստացի՝ աշխատող աղքատների թիվը չի նվազում, աղքատության նվազում չունենք, ծայրահեղ աղքատությունն էլ, ինչպես նշեցի, աճում է»,-հավելեց Թ. Ավետիսյանը։

Դիտարկելով իշխանությունների անարդյունավետ ծախսերն ու բարձրացված սոցիալական աջակցության չափերը՝ նա նկատեց. «Սա, ըստ էության, հակասոցիալական քաղաքականություն է, որը, մեղմ ասած, չի բխում մեր երկրի Սահմանադրության սկզբունքներից, որով ՀՀ-ն սոցիալական պետություն է։ Բացի այդ, իրենք առավելապես առաջնորդվում են սեփական աթոռն ամեն գնով պահելու միակ շահով, որը, որպես կանոն, մշտապես հակասում է երկրի կայուն զարգացմանը, ազգային շահերին։ Զուգահեռ՝ բարձրացնում են իրենց աշխատավարձերը, նաև կրկնապատկում իրավապահ մարմինների աշխատավարձերը, որոնք իրենց հիմնական հենասյունն են։ Այս տարվա սկզբից կառավարության անդամների և բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացվեց հարյուր հազարավոր դրամներով, ամսական աշխատավարձը՝ 25-30 տոկոսով։

Անաշխատ պարգևատրումներ են ստանում անգամ ոլորտը ձախողած բարձրաստիճան պաշտոնյաները։ Հաջորդ մեծ հարցն այն է, թե մեկ անձից կատարվող գնումների աճի հետևանքով բյուջեից որքան գումարներ են անարդյունավետ ծախսվում, երբ հատկապես նկատի ունենանք, որ խոշոր տենդերները շահում են իրենց շրջապատի «սրտի գործարարները» կամ իրենց շրջապատին շատ մոտ գտնվող անձինք։ Սա է իրողությունը։ Եվ, վերջապես, ամենակարևորը. որքան էլ գլուխ գովեն, ասեն, թե տնտեսությունն աճում է, եկամուտները՝ ևս, լավ գիտեն, որ դա ոչ թե իրենց գործունեության կամ կառավարման արդյունքն է, այլ արտաքին, պատահական գործոնի։ Խոսքը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով արձանագրված արդյունքի մասին է։ Այդ արտաքին, պատահական և ժամանակավոր գործոնը մի օր չի լինելու, և մենք տնտեսական լրացուցիչ և լուրջ դժվարություններ ենք ունենալու, որոնք կարտահայտվեն նաև սոցիալական դժվարությունների տեսքով։ Այս ամենի մասին իրենք լավ գիտեն, բայց չեն խոսում, որովհետև հիմա փիարվելու և գլուխ գովելու լավ առիթ է ստեղծվել։ Լավ գիտեն, որ սա ժամանակավոր երևույթ է, ու այդ պատճառով է նաև, որ սոցիալական խնդիրներն առաջանցիկ չեն լուծում»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնֆետը պայթել է երեխայի բերանում․ նրան շտապ տեղափոխել են հիվանդանոցՍա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ»Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ» Զինվորի մոր աղոթքըԶգույշ եղիր այս քաղցկեղածին շերտավարագույրներիցՆոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ»Շտապօգնության համակարգում կներդրվի մոտոմիավոր. նախագիծ. «Փաստ»Փորձելու են համայնքապետերին «իրենցով անել». «Փաստ»«Արևմտամետների» դաշտում «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ»Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ»Կոնստանտին Օրբելյանն արժանացել է «Cultural Icon Award» մրցանակին ՀՀ Առողջապահության նախարարությունը հերքում է թուրքական կայքի լուրը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է «Ինտերի» մեկնարկային կազմը Լրանում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային զենքի վերահսկողության մասին պայմանագրի ժամկետը Արամ Ա Կաթողիկոսը ԱՄՆ փոխնախագահին կոչ է արել միջամտել, որ Բաքվում պահվող հայերն ազատ արձակվեն Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը Լա մեդիա տաղավարում հարգելի Գայանե Պողոսյանի հետ զրուցել ենք տնտեսությունից, Ադրբեջանից, պարող սրտիկամոլներից. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ներմուծումից ամենաշատ կախված երկրների շարքում է ՀՀ-ն շարունակում է գրանցել գյուղատնտեսական արտադրության ամենաբարձր ցուցանիշը ԵԱՏՄ-ում Մեսսին փոխել է մարզումային ծրագիրը ԱԱ-2026-ին պատրաստվելու համար Միրզոյանը ԱՄԷ փոխվարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Նազելի Բաղդասարյանը կգործուղվի Բելգիա Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել․ պայմանագրային զինծառայողը հոսպիտալացվել է Ձյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել փետրվարի 5-ից 9-ին Ողբերգական դեպք՝ Երևանում․ շտապօգնության բժիշկները Նուբարաշենում գործող թիվ 175 դպրոցի բուժկետում հայտնաբերել են տղամարդու մարմին Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ձախողվել են․ Axios Պեկինը կոչ է արել Տոկիոյին խորապես վերանայել իր ռազմական ագրեսիայի պատմությունը Եկեղեցու կրած ծանր հարվածների մասին․ Մենուա Սողոմոնյանը Վրաստանը ՌԴ-ին է արտահանձնել 1 քաղաքացու, ՌԴ-ն` Վրաստանին Ընկերոջս, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը բանտից․ Արսեն ԲաբայանԱրևմուտքում կանխատեսել են ուկրաինական հակամարտության ավարտի ամսաթիվը Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը22-ամյա վարորդը հայտնվել է ձորակում․ վիրավոր կա Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինՍյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին Եվ այո, ես կարծում եմ, որ տիկին Մանասյանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ. Արեգա ՀովսեփյանՊակիստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ու Ալիևին Քննարկվել է սահմանային անցման կետերում կուտակումների խնդրի լուծմանն առնչվող նախաձեռնությունը Հանրապետությունում ձյուն է տեղում, որոշ ճանապարհներին սաստիկ բուք է Արարատիի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի 4 քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ԱՀԿ փորձագետները քաղցկեղի բոլոր դեպքերի երեք հիմնական պատճառ են բացահայտել «Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող հեղինակավոր «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»Ընտրության արժեքը․ Սիրաժ ՄանուկյանցԻրական փոփոխությունները սկսվում է ժողովրդի ֆինանսական բեռը թեթևացնելուց. Գառնիկ ԴավթյանԱյժմ Հայաստանի հետ ընդլայնում ենք մեր առևտրային հարաբերությունները․ Ալիև Թուրքիան պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունները