Սահմանադրությունը Հայաստանի երրորդ հանրապետության հիմնարար փաստաթուղթն է, մեր պետության գոյության և գործունեության առանցքային հիմնասյունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍիրելի հայրենակիցներ
Այսօր մենք նշում ենք Սահմանադրության օրը, Մայր օրենքն արդեն 28 տարեկան է։
Սահմանադրությունը Հայաստանի երրորդ հանրապետության հիմնարար փաստաթուղթն է, մեր պետության գոյության և գործունեության առանցքային հիմնասյունը։
Ըստ Սահմանադրության երկրորդ հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։»
Մեր ՀայաՔվե նախաձեռնության հիմք են հանդիսանում ՀՀ Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունն ու ՀՀ Գերագույն Խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը։ Եվ այսօր, հայ ժողովուրդը, «Հայաքվե» նախաձեռնության շրջանակներում, փաստացի իրացնում է իր սահմանադրական իրավունքը, առնվազն 50 հազար քաղաքացիների աջակցության միջոցով առաջ տանելով իր օրենսդրական նախաձեռնությունը:
Այսօր մասնակցելով «Հայաքվեին», Դուք ոչ միայն պաշտպանում եք Արցախը, այլ նաև Հայաստանի երրորդ հանրապետության սահմանադրական կարգը և մեր պետության ինքնիշխան ապագան։
Շնորհավորում ենք Սահմանադրության օրը՝ այն սահմանադրության, որն այսօր նորից հայ ժողովրդի պաշտպանության ներքո է։
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



