Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դասեր քաղել ե՞նք

ԲԼՈԳ

Ռուբեն Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իր անկանխատեսելիությամբ ու մարտահրավերներով նախորդ տարին դեռ նորին երկար կպարտադրի՝ խարխափել ու բզկտվել իր որոգայթում: Աշխարհակարգ է փոխվում: Գերտերությունների կողմից պարտադրված ,,քաղաքակրթական,, օրակարգին Արեւելքը հակադրեց կրոնական ֆանատիզմի վայրի բնազդը: Ներ եւ միջկրոնական պատերազմների արհավիրքը, իրապես, քաղաքակրթությանը կործանարար ձեռնոց է նետել: Անշուշտ, մեծերն ու ուժեղները կուտակել են դիմադրողականության անհրաժեշտ պաշար եւ ունեն տարբեր իրավիճակներից դուրս գալու սցենարներ: Փոքրերի համար էլ են արարներ նախատեսված՝ չհրապարակված օրակարգերում որոշների համար նաեւ մատաղացու գառի կարգավիճակ: Վտանգը մեծ է խաչմերուկային փոքրերի, առավել եւս՝ քաղաքակրթական խաչմերուկներում հանգրվանածների համար: Առաջին աշխարհամարտը մեր օրինակով դա ապացուցել է: Ժողովրդական իմաստությունը նման դեպքերը բանաձեւել է՝ քաոսի, առուփախի ժամանակ շունը տիրոջ չի ճանաչում: Առավել եւս՝ տերն էլ շան: Հետագայում փոքրերի պատմական արդարության պահանջն ուժեղների ձեռքին դառնում է խաղաքարտ, մորթվածների համար՝ հոտընկայս հարգանքի տուրքի հանդես: Մենք պարտադրված ենք այս իրավիճակում առավելագույնս մեկտեղել մեր ունեցած բոլոր ռեսուրսները, որոնք քիչ չեն, եւ, ինչու ոչ, պատմությանը նաեւ այլ օրինակ հրամցնել՝ ունեցածի հակառակը:
Ա.Ի. Սոլժենիցինը, ով բավականին քաջատեղյակ էր մեր պատմությանն ու անթաքույց հարգանք ուներ մեր ազգի նկատմամբ, մի զրույցի ժամանակ հետաքրքիր համեմատություն անցկացրեց մեր պատմության ու շագրենու կաշվի միջեւ: Իր համար անհասկանալի էր կամ, ավելի ստույգ, չեր ուզում հասկանալ եւ ինձանից էր փորձում բացատրություն ստանալ՝ ինչպես եւ ինչով բացատրել, որ 1-ին դարում, ունենալով 310 հազար քառ.կմ. տարածք, լինելով տարածաշրջանում խաղի հիմնական կանոններ թելադրողներից մեկը, շագրենու կաշվի նման փոքրանալ եւ վերածվել մի ափաչափ երկիրի՝ բազմաթիվ չլուծված խնդիրներով ու անորոշություններով: Ես չփորձեցի պատմականորեն ,,արդարացնել,, ակնհայտը, չնայած, կարծում եմ, երկուսս էլ ունեինք դրա պատասխան…
Պատմությունը նաեւ կրկնվող իրավիճակների շարան է՝ երբեմն դաժան եւ վերջնագրային: Շահում են նրանք, ովքեր կարողանում են ժամանակի եւ տարածության մեջ իրենց սխալները սրբագրել: 
Մենք պարտավոր ենք, եթե ոչ ուրիշների, ապա գոնե մեր սխալներից դասեր քաղել:

Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվել