Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով, որն առանց որևէ լեգիտիմ հիմքի միանձնյա որոշել է հանձնել Արցախը. Ռուբեն Վարդանյան
ԲԼՈԳ«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է, որը ո'չ երկիրը կառավարելու, ո'չ էլ միջազգային դիվանագիտության ասպարեզում ոչ մի փորձ չունի:
Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով, որն այսօր առանց որևէ լեգիտիմ հիմքի միանձնյա որոշել է հանձնել Արցախը։
Մեր հիմնարար արժեքների և հայկական ինքնության ոչնչացումն իրականացվում է ագրեսորի նկատմամբ հաշտվողական և զիջումների քաղաքականության, լուռ համաձայնողականության միջոցով։
Վախկոտության ու թուլակամության դրսևորումը վստահաբար հրահրելու է նոր ագրեսիա Ադրբեջանի կողմից։ Համաձայն եմ շատ մտքերի հետ, որոնք հնչում են Կարպիս Փաշոյանի հետ Տաթևիկ Հայրապետյանի հարցազրույցում:
1
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
2
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու
4
Մաhացել է երգչուհի Էմմա Պետրոսյանի մայրը
5
Մտածում եմ` իմ երեխան չէ․ քննչական գործողություններ՝ 3-ամյա Տիգրանի հոր մասնակցությամբ



