Ֆրանսիայում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 700 մարդ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայում գիշերը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ավելի քան 700 մարդ է բերման ենթարկվել, հայտնում է ՆԳՆ-ն Twitter-ում։
Ավելի վաղ , գիշերը հաղորդվել է 486 ձերբակալվածի մասին։
Փարիզում և հարակից շրջաններում հերթապահել են մոտ 7000 իրավապահներ։ Մարսելում ոստիկանները շաբաթ երեկոյան գլխավոր պողոտայում ցրել են երիտասարդների խմբեր։
Կեսգիշերին Լիոնի և Մարսելի իշխանությունները, որտեղ տեղի են ունեցել ամենամեծ բախումները, ավելի քիչ միջադեպեր են արձանագրել, քան նախորդ գիշերը։ Այսպիսով, երկու քաղաքներում բերման են ենթարկել 77 մարդու։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզում զանգվածային բողոքի ցույցերը ճնշելու համար բերվել են էլիտար հատուկ նշանակության ստորաբաժանումներ։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



