Կատալոնիայի ղեկավար է ընտրվել Կառլես Պյուջմոնտը, որը հանդես է գալիս մարզի անկախության օգտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿառլես Պյուջմոնտը հունվարի 10-ին ընտրվել է Իսպանիայի Կատալոնիայի մարզի կառավարության նոր նախագահ: Ինքնավար մարզի 135-տեղանոց խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքում նրա թեկնածությունը պաշտպանել է 70 պատգամավոր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ինքնավարության ղեկավարի պաշտոնում Պյուջմոնտի ընտրվելուն հաջողվել է հասնել շնորհիվ անջատողական կոալիցիայի ձայների, որը 62 մանդատ ունի խորհրդարանում, եւ «Թեկնածուներ հանուն ժողովրդական միասնության» միավորման, որն ունի տասը մանդատ:
Հունվարի 10-ին ավելի վաղ, ելույթ ունենալով պատգամավորների առջեւ, Պյուջմոնտն ասել է, թե անհրաժեշտ է «սկսել Կատալոնիայի անկախ պետության ստեղծման գործընթացը»:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



