Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ներսես Շնորհալին իր անփոխարինելի տեղն է զբաղեցնում հայոց միջնադարի հոգևոր պատմության մեջ. Ժաննա Անդրեասյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունիսի 28-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է Ներսես Շնորհալու 850-րդ տարելիցին նվիրված եզրափակիչ միջոցառումը՝ «Հովեր» երգչախմբի համերգը։

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ համերգին ներկա էին ՅՈԻՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դեսպաններ, հրավիրված հյուրեր, Ֆրանսիայի գիտական շրջանակների ներկայացուցիչներ, քույր եկեղեցիների հոգևոր հայրեր:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդո Ֆիրմին Մատոկոն, ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանը միջոցառման մասնակիցներին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույնի խոսքը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ  Ս. Ներսես Շնորհալին իր անփոխարինելի տեղն է զբաղեցնում հայոց միջնադարի հոգևոր պատմության մեջ. «Չափազանց հարուստ, բազմաժանր ու բազմաբովանդակ է Շնորհալու գրական ու աստվածաբանական ժառանգությունը: Շնորհալին հայ քնարերգության մեջ մի շարք ժանրերի հեղինակ է և ամենամեծ շարականագիրն է: Ներսես Շնորհալին հեղինակել է հարյուրավոր օրհներգեր, որոնք հարստացրել են հայ եկեղեցու պատարագների և ժամերգությունների երգասացությունները, կատարելագործել է հոգևոր երգերի եղանակները, բարեկարգել և ճոխացրել եկեղեցական պաշտոներգությունը»:

Նախարարի նշմամբ՝ Հայրապետին նվիրված այս արարողությունն ավելին է, քան հանդիսությունը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝  ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերները, ռազմական ընդհարումների ժամանակ մշակութային համամարդկային արժեքների՝ հազարամյա կոթողների փաստացի ոչնչացումը այլ խորհուրդ են հաղորդում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում ընդգրկված Ներսես Շնորհալու հիշատակի միջոցառումներին. «Համոզված ենք, որ մշակութային, կրոնական ու հոգևոր արժեքների անձեռնմխելիությունը պետք է բարձրագույն և անխախտ սկզբունք լինի բոլոր ազգերի ու պետությունների համար։ Աշխարհաքաղաքական ալեկոծումները, քաղաքական հակասությունները և ռազմական ընդհարումները չեն կարող սպառնալիք լինել այնպիսի արժեքների համար, որոնց ստեղծումն ու պահպանումը հազարավոր սերունդների հոգևոր սխրագործության ու հումանիստական արժեքների բարձր գիտակցության դրսևորում են։ Սուրբ Ներսես Շնորհալուն նվիրված այս միջոցառումն այնպիսի բարձր միջազգային հարթակում, ինչպիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանն է, մեզ համար ունի մշակութային ժառանգության պահպանման համընդհանուր պատասխանատվության ուղերձի նշանակություն,- նշել է ԿԳՄՍ նախարարը և շարունակել,- ի՞նչ կմնար Ներսես Շնորհալու ժառանգությունից, եթե այդ ժառանգության հետ վարվեին այնպես, ինչպես այսօր վարվում են Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության հետ՝ ոչինչ...»:

Ավարտելով խոսքը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպիչներին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը նման հնարավորություն ստեղծելու և միջոցառման կայացմանն աջակցելու համար։

Միջոցառման բացման բանախոսներն արժևորել և կարևորել են Ներսես Շնորհալու ստեղծագործական ժառանգությունը, նրա դերակատարությունը համաքրիստոնեական արժեքների տարածման գործում։

Ողջույնի խոսքերին հետևել է համերգային ծրագիրը, որը կազմված էր հայ հոգևոր միջնադարյան շարականների, Կոմիտասի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Երգչախումբը ներկայացրել է նաև եվրոպական հոգևոր երաժշտություն։ Համերգն ուղեկցվել է թեմատիկ տեսաշարով։

Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութը