Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թշնամական չդադարող ագրեսիայի պայմաններում ի՞նչ բանակցություն, առավել ևս՝ «խաղաղության օրակարգ»․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, որ ադրբեջանական կողմը բանակցային հանդիպումներից առաջ կամ հենց դրանց ընթացքում դիմում է ագրեսիվ գործողությունների, հայտնի է: Եվ Վաշինգտոնում ԱՄՆ «քավորությամբ» ընթացող Մամեդյարով-Միրզոյան հանդիպումն էլ, ցավոք, բացառություն չեղավ: Հունիսի լույս 28-ի գիշերը ադրբեջանական կողմը կրակ է բացել Արցախի Մարտունու և Մարտակերտի պաշտպանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է Արցախի ՊԲ 4 զինծառայող: Եթե ամեն ինչ անվանենք այնպես, ինչպես կա, ապա Բաքուն նպատակաուղղված սպանել է Արցախի 4 հայ քաղաքացու: Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել, որով Արցախի ժողովրդի անունից մասնավորապես դիմում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ «կարեկցանքի հայտարարություններից, հորդորներից և խորհուրդներից զատ, ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր:

Մասնավորապես, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիվ նկրտումները»: Բացի այդ, Արցախի ԱԺ-ն դիմում է Ռուսաստանին՝ «խաղաղության առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները»: Եվ վերջապես՝ դիմում է նաև Փաշինյանի իշխանությանը. «Վաշինգտոնյան բնակցություններում Հայաստանի պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները, մինչև Արցախի հետ շփման գծում և Հայաստանի սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը: Հակառակ պարագայում բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն»: Ինչպե՞ս է արձագանքում Նիկոլ Փաշինյանը, որին Արցախից հորդորում են ընդհատել բանակցություններն ու Վաշինգտոնից հետ կանչել ԱԳ նախարարին:

Նա ընդամենը... կոչ է անում միջազգային հանրությանը՝ գործուն քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար: Փաշինյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Մինչ Լաչինի միջանցքը շարունակում է ապօրինի կերպով արգելափակված մնալ, այս գիշեր Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կա 4 զոհ։ Հարավային Կովկասում ապակայունացման ռիսկը բարձր է»: Այսինքն, իրեն Արցախից ասում են՝ բանակցություններն ընդհատիր, իսկ ինքը... դիմում է «միջազգային հանրությանը» ու՝ վերջ: Գոնե մինչ երեկո այդպես էր: Ոչ մի խոսք բանակցություն ընդհատելու մասին: Դե, իսկ «միջազգային հանրության» աչքերն էլ կարմրել են, սիրտն էլ անասելի մղկտում է այն բանի համար, որ Արցախի հայության նկատմամբ սիստեմավորված կերպով ցեղասպանություն է իրագործվում: Ինչպես չմղկտա «միջազգային հանրության» սիրտը, երբ այդ ցեղասպանության հնարավորությունն իրենք են ձևավորել, հանուն ճշմարտության՝ Նիկոլ Փաշինյանի գործուն ջանքերով նաև:

Իսկ ինչի՞ հետևանք է ադրբեջանական ագրեսիվ պահվածքը, չդադարող ագրեսիան, եթե ոչ ուղիղ կերպով՝ հենց Նիկոլ Փաշինյանի ու նրա ենթակաների վարած առավել քան պարտվողական, եթե չասվի՝ հանձնողական «քաղաքականության» և «խաղաղության օրակարգ»-ային հռետորաբանության: Ուղիղ գծո՛վ: Դեռ նախորդ համարում նշել էինք, որ չդադարող ագրեսիայի պայմաններում անընկալելի է բանակցային հանդիպումներ ունենալու ՀՀ իշխանության գործելակերպը: Իսկ ի՞նչ պետք է մտածեր կամ ինչպե՞ս պետք է վարվեր թշնամին, այն էլ՝ ադրբեջանական թուրքը, եթե տոտալ շրջափակման մեջ է առել Արցախի մնացորդներն ու շարունակ այն է լսում, որ Փաշինյանը պատրաստ է խաղաղության, չի շեղվելու «խաղաղության օրակարգից», պատրաստ է զոհաբերել Արցախի հայությանը, միայն թե՝ ՀՀ-ն պահի: Ինչո՞ւ չպիտի ավելի ու ավելի լկտիանար Ալիևը, եթե ասում է՝ «Փաշինյան, նա օլդու, ասա՝ Ղարաբաղն Ադրբեջան է, և՝ վերջ»: Իսկ Փաշինյանն էլ՝ հնազանդ, բայց՝ հպարտ-հպարտ ասում է. «Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է...»:

...Իսկ հիշո՞ւմ եք, որ կային ժամանակներ, որ նման դեպքերում մերոնք համարյա ոչ մեկին չէին դիմում, կամ եթե դիմում էլ էին, ապա դա արվում էր նրանից հետո, երբ պատասխան կրակով «խաղաղեցված» էին լինում թշնամու կրակակետերը: Հիշո՞ւմ եք, թե՞ չեք հիշում: Թե՞ ավելի հարմարավետ է փաշինյանական ստախոսական ճահճուտը, որտեղ, պարզվում է, մենք «բանակ չենք ունեցել», «Ղարաբաղը Տիգրան Մեծի ժամանակներից էր տված», «Շուշին էլ դժբախտդժգույն ու ադրբեջանական քաղաք էր»: Փաշինյանի մեկ օր ավելի պաշտոնավարումը ևս 4 հայ մարդու կյանք արժեցավ: Եվս 4 զոհ՝ Փաշինյանի կառավարման վերջին հինգ տարվա ընթացքում եղած հազարավոր զոհերին ի հավելում:

Ու Փաշինյանը որքան շատ է խոսում խաղաղությունից, որքան ավելի խայտառակ զիջումներ է անում ու խոստանում հայության և Հայաստանի թշնամի Ալիևին, Արարատ Միրզոյանը որքան ավելի լայն ու անկեղծ է ժպտում Չավուշօղլուին ու Բայրամովին, հայերս այնքան ավելի շատ զոհեր ենք տալիս: Ինչ-որ հարցեր ուղղել նույն Փաշինյանին, էլ չենք ասում՝ Արարատ Միրզոյանին կամ նրանց՝ կորստի ու մահվան խորհրդանիշ դարձած իշխանության ներկայացուցիչներին, կարծում ենք, բացարձակապես անիմաստ է: Խնդրեմ, նախօրեին մի քանի ժամ շարունակ հարցեր էին տալիս Փաշինյանին (թող որ անգամ՝ նախօրոք պատրաստված): Մի բան առանց ստելու կամ խեղաթյուրելու, առանց կիսատ-պռատելու ասա՞ց: Ու է՞լ ինչ պիտի ասի և անի Նիկոլ Փաշինյանը, որպեսզի վերջապես հասկանանք, որ նա վաղուց սպառված է, որ նրա պաշտոնավարումը մի բան էլ ժամկետանց է և, ըստ այդմ, վտանգավոր ու վնասակար: Լավ, էլ ի՞նչ ու ո՞նց ասի, որ վերջապես հասկանանք՝ նրա հեռանալու ժամանակն է:

Չէ, հեռացնելու... Եվ ո՞ւմ կամ ինչի՞ ենք մենք սպասում, որպես հասարակություն, որպես հայություն, որպես սեփական հայրենիքում, սեփական հողի վրա դեռևս գոյություն ունեցող ժողովուրդ: Սպասում ենք, որ Փաշինյանի վարած, կներեք արտահայտության համար, «քաղաքականությունը» ադրբեջանական մարդակերների համար հասանելի թիրախ դարձնի մեզանից յուրաքանչյուրի տո՞ւնը, մեր երեխաների՞ն, մե՞զ: Այսինքն, մինչև անձամբ մեզանից յուրաքանչյուրին չսպանեն, մենք տեղից չենք շարժվելո՞ւ: Սա՞ է մեր «խորիմաստ» ռազմավարությունը: Եթե դա է, ապա... մերժելի է՝ միանշանակ ու աներկբա: Ընկերովի մահը գուցեև հարսանիք է, բայց՝ թշնամիների համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոն