Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատմության դասերի արդիականությունը Ռուսաստանի համար․ «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գլոբալացման գործընթացի արդյունքում այսօր աշխարհը դարձել է առավել քան փոխկապակցված։ Եթե որևէ տարածաշրջանում ցնցումներ են տեղի ունենում, ապա այն շատ արագ տարբեր ուղղություններով ազդում է նաև այլ տարածաշրջանների վրա։ Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմը համաշխարհային նշանակություն է ձեռք բերել։ Այն ոչ միայն ազդել է տնտեսական մատակարարումների ու լոգիստիկ շղթայի վրա, այլև պայմաններ է ստեղծում գործող աշխարհակարգի փոփոխության համար։ Բայց թե նոր աշխարհակարգի կառուցվածքը կոնկրետ ինչ դետալներ է ունենալու, այս պահին դժվար է ասել, քանի որ գործընթացը դեռ շարունակվում է և կախված է նրանից, թե արդյո՞ք Ռուսաստանը կկարողանա մինչև վերջ դիմակայել Արևմուտքի ճնշմանը։ Բնական է, որ եթե չլիներ Արևմուտքի ահռելի աջակցությունը Կիևին, ապա դժվար թե Ուկրաինան ի վիճակի լիներ երկար դիմադրություն ցույց տալ Ռուսաստանին։

Միևնույն ժամանակ, հավաքական Արևմուտքին պետք չէ, որ Ուկրաինան ևս արագ հաղթանակ տանի Ռուսաստանի նկատմամբ, քանի որ ռուսական կողմը, տեսնելով, որ պարտությունը մոտալուտ է, հակված կլինի տակտիկական միջուկային զենքի կիրառմանը։ Ուստի Արևմուտքն իր առաջ խնդիր է դրել՝ չթողնել, որ Ուկրաինան պարտվի, ու հակամարտության երկարաձգման արդյունքում թուլացնել ու արյունաքամ անել Ռուսաստանին այն աստիճան, որ այն այլևս ընդունակ չլինի մարտահրավեր նետել Արևմուտքի գերակայությանը։ Մյուս կողմից՝ Ռուսաստանն Արևմուտքի կողմից տնտեսական ճնշումների տակ է, սակայն պատժամիջոցները չեն տալիս ակնկալվող արդյունքները, քանի որ Մոսկվան տնտեսական փոխգործակցության վեկտորները Եվրոպական ուղղությունից վերաուղղեց դեպի Ասիա՝ ակտիվացնելով առևտուրը հատկապես Չինաստանի ու Հնդկաստանի հետ։

Ու բազմաթիվ պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանի ՀՆԱ-ն 2022 թվականին նվազեց ընդամենը 2,1 տոկոսով, իսկ այս տարի ակնկալվում է, որ ռուսական տնտեսությունն աճ է արձանագրելու։ Այս իրողությունը վկայում է այն մասին, որ Ռուսաստանն, ընդհանուր առմամբ, կարողացել է տնտեսապես դիմակայել ճնշումներին։ Բայց Արևմուտքը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի համար ամենալուրջ խնդիրը կարող է լինել ներքին դժգոհությունների արդյունքում առաջացած ներքաղաքական ճգնաժամը, որը պայմաններ կարող է ստեղծել Ռուսաստանի պարտության, ինչու չէ՝ նաև քայքայման համար։ Պատահական չէ, որ Պուտինը, նկարագրելով Առաջին աշխարհամարտից հետո ու 1990-ականներին ռուսական պետության հետ տեղի ունեցած իրադարձությունները, նշել էր, թե «Ռուսաստանին հնարավոր չէ հաղթել, հնարավոր է միայն քանդել ներսից»։ Այս տեսանկյունից Ռուսաստանի համար լուրջ մարտահրավեր դարձավ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի բարձրացրած կամ, ինչպես շատերն են կարծում, ցուցադրած բունտը։

Ու, անկախ նրանից, թե իրականում ինչ կար դրա տակ, չնայած այս անգամ Ռուսաստանը կարողացավ խուսափել ներքին հակասությունների սրացումից և բախումներից, բայց բացառված չեն ներքին դժգոհությունների նոր դրսևորումները։ Եվ պատահական չէ, որ հաճախ զուգահեռներ են տարվում 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ հեղափոխության արդյունքում Ռուսաստանը ոչ միայն կորցրեց Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակի հնարավորությունն, այլև ընկղմվեց ներքաղաքական քաոսի ու քաղաքացիական պատերազմի հորձանուտ։ Բայց պետք է հաշվի առնել, որ 1917 թվականի իրադարձությունների կրկնությունը աղետալի հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի համար։ 1918 թվականին Հարավային Կովկասից Ռուսաստանի հետ քաշվելու արդյունքում էր, որ Թուրքիան, մուտք գործելով Հարավային Կովկաս, պատերազմ սկսեց Հայաստանի դեմ, հայկական կողմին պարտադրեց Բաթումի պայմանագիրը, ապա նախաձեռնեց Բաքվի հայ բնակչության ջարդերը։

Իսկ ներկայում մի իրավիճակում ենք, երբ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Թուրքիան հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը Հարավային Կովկասում և ողջ թափով Ադրբեջան է ներթափանցում։ Ուստի կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե այսպիսի պայմաններում Ռուսաստանը դուրս գա տարածաշրջանից։ Մեր արտաքին քաղաքականությունը կառուցելիս պետք է հիմնվենք թե՛ ռեալպոլիտիկի, թե՛ պատմական փաստերի վրա։ Իսկ պատմությունը, որը հակված է կրկնվելու, ցույց է տալիս, որ ինչքան էլ կարևորենք Արևմուտքի՝ մասնավորապես ԱՄՆ-ի կամ Եվրոպայի դերակատարությունը ու նրանց հետ գործակցությունը, միևնույնն է՝ իրենք գործուն քայլեր չեն ձեռնարկի մեր անվտանգության ապահովման համար, իսկ ՌԴ-ի ու ՀՀ-ի շահերը փոխկապակցված են միմյանց։ Նկատի ունենանք, որ ինչքան Ռուսաստանն է պետք Հայաստանին, գրեթե այնքան էլ Հայաստանն է պետք Ռուսաստանին, քանի որ առանց Հայաստանի Ռուսաստանը դառնալու է առավել խոցելի։

Եթե հանկարծ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ՌԴ-ն կորցնի ՀՀ-ին, ապա ռուսական կողմի համար ճանապարհ կբացվի ոչ միայն ամբողջ Հարավային Կովկասը կորցնելու, այլև Միջին Ասիան ու Մերձավոր Արևելքում ունեցած իր ազդեցությունը։ Հայաստանը թուրքական ազդեցության ընդլայնումը կանխելու ամենակարևոր բաստիոնն է, եթե այդ բաստիոնը չլինի, ապա Ռուսաստանը շատ արագ իր դիրքերը կզիջի Թուրքիային։ Այլ հարց է, որ հայկական կողմը չի կարողանում համապատասխան աշխատանքներ տանել ռուսական էլիտայի հետ ու փաստերի վրա հիմնված այս ուղերձը հասցնել Մոսկվա։ Իսկ Մոսկվայում, տեղի տալով Թուրքիայի հետ պայմանավորվածությունների արդյունքում ստանալիք ժամանակավոր դիվիդենտներին, անտեսվում է Հայաստանի կարևորությունը, և ոչ միայն անհրաժեշտ աջակցություն չի տրամադրվում Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակից պետությանը, այլև Անկարային գոհացնելու համար հայկական կողմի հաշվին պարբերաբար զիջումներ են արվում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ ՎարդևանյանՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըՉգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Ինչ գին կունենա ոսկին առաջիկայումԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշի գործառույթը Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կnրծանվել է ուսումնական F-16 ինքնաթիռը Վայրեր Հայաստանում, որոնք կարծես ֆիլմից լինենԿոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել 0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԽորթ հայրը ալկոհոլի ազդեցության տակ 35 անգամ հարվածել է որդուն և դաժանորեն սպանել. հայտնի է պատճառըԻրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան Իմ հասցեին ստանում եմ բազմաթիվ սպառնալիքներ, որոնց մասին չի հայտարարվում․ Թրամփ Թուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին (տեսանյութ) «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կիևը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար Արգենտինայի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի». պաշտոնական Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով Իրանը և ԱՄՆ-ը չեն պայմանավորվել hրադադարի երկարաձգման շուրջ. Reuters Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե ԳրիգորյանըUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով