Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բազմագետները ցնցուղով ջրում են անապատները․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դժվար է ասել, թե Մոսկվայում կամ Կրեմլում՝ ինչպես, բայց անցած շաբաթավերջին Ռուսաստանում ծավալված իրադարձությունները Հայաստանում ու սոցիալական ցանցերի հայագիր տիրույթում վերստին բացահայտեցին հազարավոր «փորձագետների», «քաղաքագետների», անգամ՝ փորձանքագետների: Երևույթը նոր չէ: Մինչև այս ամենատարբեր առիթներով դիտարկվել է պայթեցման մասնագետների, քրեական իրավունքի խորը գիտակների, կրիմինալիստիկայի, հողագործության, ռազմագիտության, օդագնացության, մի խոսքով՝ ամեն ինչի (դե, ֆուտբոլի մասին չենք խոսում) բազմահազարավոր «էքսպերտների» հանկարծակի բռնկում: Հա, ու հիմնականում դրանք գրեթե նույն մարդիկ են: Եվ իսկապես էլ՝ շատ են «բազմագետները»: Տեսնել է պետք, թե որքան լավ են ցնցուղներով ջրում անապատները...

Իսկ եթե, այնուամենայնիվ, մի քիչ ավելի լուրջ, ապա օրումեջ «Ռուսաստանի անկում» փողհարողները միանգամից աշխուժացան, թե՝ «հեսա, տեսեք՝ Պրիգոժինն ինչ է անելու-ու-ու-ո՜ւ...», «բա որ ասում էի՝ հեսա քանդվում է կայսրությունը» և այլն: Ռուսաստանի ու Պուտինի «բալել շիկներն» էլ հետ չմնացին՝ առաջիններին հորդորելով ախորժակները քացախոտել: Ու կանխատեսել էին կանխատեսում: Վանգան կնախանձեր: Երեք կանխատեսում՝ 2 վայրկյանում: Ու հենց երկու վայրկյանանոց «կանխատեսումներ», այսինքն՝ այդ «կանխատեսումների» մի ահռելի մասի կյանքը վայրկյանից մինչև 15 րոպե էր, հազվադեպ՝ մինչև 2 ժամ, է՛լ ավելի հազվադեպ՝ 4-5 ժամ: Նայած, թե ռուսաստանյան զարգացումների վերաբերյալ լրահոսում ինչ լուր «կբռնեին»: Ու ինչն է հետաքրքրական. այդ մարդկանց մի ոչ պակաս հոծ բազմություն լրիվ «մոռացել» էր, որ, ախր, ինքը «քաղաքականությամբ չէր հետաքրքրվում», «քաղաքականությամբ չէր զբաղվում», որ «սաղ էն գլխից ծրագրված» էր:

Ինքնամոռաց մեկնաբանում ու կանխատեսում էին: Մինչդեռ, երբ ինքնուս-կանխատեսող ես (իսկ մեծ մասը հենց այդպիսին է, իրական մասնագետներն ավելի զգուշավոր էին), պիտի մի կարևոր կանոն հիշես, այն է՝ կանխատեսել ոչ թե 2-3 ժամվա կամ թեկուզ 10 ժամվա կտրվածքով, այլ ժամանակի ավելի մեծ տիրույթ վերցնելով, ասենք՝ մի 5-6, կամ ավելի լավ է՝ 1015 տարվա հեռանկարով: Իհարկե, այս դեպքում ևս շատ ավելի հավանական է, որ այդ «կանխատեսումը» չիրականանա, բայց կարող եք չկասկածել, որ այդ դեպքում, 5-6, առավել ևս՝ 10-15 տարի հետո ոչ մեկը ձեր կանխատեսումը չի էլ հիշելու: Շատ-շատ՝ «Ֆեյսբուքը» հիշեցնի, կարդաք, ծիծաղեք, եթե հումորի զգացում ունեք, կամ՝ ջնջեք, որպեսզի... նոր կանխատեսման համար տեղ ազատվի: Հա, իսկ այդ արանքներում մեկ-մեկ գուցե կարելի է սեփական երկրի մասին էլ մտածել, սեփական երկրի շահերն էլ հաշվի առնել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան