Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները վերադառնում են ճամբարներ, հայտնում է ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի մամուլի ծառայությունը Telegram-ի ալիքում։
«Գիտակցելով ողջ պատասխանատվությունը, որ կողմերից մեկի «ռուսական» արյունն է թափվելու, մենք հետ ենք դարձնում շարասյուները և հեռանում ենք հակառակ ուղղությամբ՝ դեպի դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»,- ածել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո Պրիգոժինը համաձայնել է դադարեցնել «Վագներ»-ի անձնակազմի տեղաշարժը ՌԴ տարածքով։