Եմենում հրթիռակոծման հետևանքով հիվանդանոց է տուժել. կան զոհեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵմենում առնվազն 4 մարդ է զոհվել հիվանդանոցի վրա ընկած հրթիռի պատճառով, որտեղ աշխատում է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային հումանիտար կազմակերպությունը:
Ինչպես հաղորդում է BBC-ն` կազմակերպության ներկայացուցիչների խոսքով` հիվանդանոցը, որը հրթիռակոծման է ենթարկվել, տեղակայված է Եմենի հյուսիսում և համարվում է տեղի ապստամբ-հուսիթների ամրոցը:
Կազմակերպության ներկայացուցիչները չեն պնդում, որ հիվանդանոցը Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից հարձակման է ենթարկվել:
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը չի բացառում, որ հրթիռը կարող էր հիվանդանոցի ուղղությամբ նետված լինել ցամաքից:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



